կարևոր
3289 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 13:12
Հասարակություն

«Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով գիտաժողով

«Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով գիտաժողով

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի պատմության ու աստվածաբանության ֆակուլտետների հետ համագործակցությամբ ս.թ սեպտեմբերի 10֊ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում կայացավ «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» խորագրով համահայկական գիտաժողով։

Գիտաժողովը մեկնարկեց տերունական աղոթքով։

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ընթերցեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։

Մասնակիցներն իրենց ելույթներում կարևորեցին հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը թե’ պետականության բացակայության պայմաններում և թե’ հայկական պետականության ամրապնդման գործում։

Գիտաժողովը կայացավ երկու նիստով։

Առաջին նիստը նախագահեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Առաջին նիստի ժամանակ զեկուցումներով հանդես եկան` պ.գ.դ պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ դոցենտ Արամ Հովհաննիսյանը, պ.գ.դ պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, լիբանանահայ վաստակաշատ մանկավարժ, հրապարակախոս Տիգրան Ճինպաշեանը, պ.գ.թ. Արարատ քահանա Պողոսյանը, պ.գ.թ. դոցենտ Մելանյա Բալայանը, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, բ.գ. դ. Հայկանուշ Մեսրոպյանը, պ.գ.թ. Մարինե Հարությունյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս Նարեկ սարկավագ Գասպարյանը։

Գիտաժողովի երկրորդ նիստը նախագահեց պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Նիստի զեկուցաբերներն էին` պ.գ.դ. պրոֆեսոր Արման Եղիազարյանը, բ.գ.թ. Մարիամ Հովսեփյանը, պ.գ.թ Կարեն Մկրտչյանը, պ.գ.թ. դոցենտ Արշակ Բալյանը, պ.գ.թ Արմեն Կարապետյանը, պ.գ.թ Հասմիկ Ամիրջանյանը, պ.գ.թ Արփինե Բաբլումյանը, պ.գ.թ. դոցենտ Միքայել Մալխասյանը, պ.գ.թ Քնարիկ Պետրոսյանը, կրտսեր գիտաշխատող Լիլիթ Քոսյանը, պատմության հայցորդ Հովիկ Ավանեսովը, ավագ լաբորանտ Նելլի Ժամկոչյանը։

Գիտաժողովի վերջում կայացավ թեմայի շուրջ քննարկում, հարց ու պատասխան։ Ամփոփիչ խոսքով հանդես եկան երկրորդ նիստի նախահագող Էդիկ Մինասյանը և Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Գիտաժողովի զեկուցումները առաջիկայում կհրատարակվեն առանձին գրքով և կներկայացվեն ընթերցողին։

Համազգայինի Երևանի գրասենյակ