Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.42 |
EUR | ⚊ | € 412.99 |
RUB | ⚊ | ₽ 4.331 |
GBP | ⚊ | £ 495.29 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Հիշեցնենք՝ Աբխազիայում մի շարք ՀԿ-ներ, գործել են եւ շարունակում են գործել Սուխումի նկատմամբ Թբիլիսիի եւ Անկարայի քաղաքականության ուղղվածությամբ, որն ուղղված է հանրապետության վերադարձին Վրաստանի կազմ, ընդ որում՝ Աբխազիայում ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիայի կայուն քաղաքական-տնտեսական ներկայության ապահովմամբ, նչիպես դա արդեն տեղի է ունենում Վրաստանից ինքնավար Աջարիայում, այն էլ վրացական իշխանությունների գիտությամբ։
Հատկանշական է՝ Աբխազիայում նախագահական ընտրությունների օրը ընտրատեղամասեր կբացվեն նաեւ Թուրքիայում՝ այնտեղ բնակվող Վրաստանի քաղաքացիների համար: Պաշտոնապես խոսքը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում աբխազների մասին է, որոնք Աբխազիայից եւ նրան հարող շրջաններից Թուրքիա են գաղթել 1990-ականներին եւ ավելի ուշ: Թուրքիայում վաղուց բնակվում է աբխազական մեծաքանակ սփյուռք՝ առնվազն 500 հազար մարդ (2023), որի թվին են դասվում նաեւ աբխազներին էթնիկ առումով մոտ աբազիններն ու աբաձեխները: Այս սփյուռքն առաջին հերթին ձեւավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ այդ էթնիկ խմբերի Թուրքիայում վերաբնակեցման շրջանում:
Աբխազիայում աբխազական ազգության բնակիչների թիվը ոչ ավելի, քան 140 հազար մարդ է (2023 թ-ին՝ ներառյալ հարակից էթնիկ խմբերի մի մասը): Իսկ, ըստ առկա տեղեկությունների, որոշ թուրք աբխազներ «մատակարարվում» են Աբխազիայի եւ Վրաստանի անձնագրերով (այդ թվում՝ կեղծ անձնագրերով), որպեսզի ազդեն Աբխազիայում ներքաղաքական գործընթացների վրա՝ դրանց մասնակցելու միջոցով: Այդ նպատակով աբխազական ԿԸՀ որոշմամբ ընտրատեղամասերից մեկը կբացվի թուրքական Սաքարիայում: Այս ամենը տեղի է ունենում Աբխազիայի եւ Թուրքիայի միջև հարաբրությունների աճի ֆոնին։ Վերջինում առաջին տարին չէ, որ գործում է Աբխազիայի «ներկայացուցչությունը», այժմ այն գլխավորում է Իբրահիմ Ավիձբան ։
2024 թ-ի մարտին հաղորդվել էր, որ Աբխազիայի արտաքին առեւտրում Թուրքիայի մասնաբաժինը արագորեն աճում է՝ «պաշտոնապես» հասնելով գրեթե 10 տոկոսի: Եվ հաշվի առնելով վերաարտահանումը, այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ մոտ 15%։ Ընդ որում՝ փոխադարձ առեւտրում գրեթե 90 տոկոսը թուքական արտահանումն է: Ի դեպ, միայն 2022 թ-ի ընթացքում փոխադարձ առեւտուրն աճել է ռեկորդային 142%-ով: Որոշ թուրքական աղբյուրներ հայտնել են՝ այդ ծավալների առնվազն մեկ երրորդը բաժին է ընկնում ՌԴ «զուգահեռ» ներմուծմանը, որն իրականացվում է նաեւ Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով: Հատկանշական է՝ Թբիլիսիում չեն խոչընդոտում Աբխազիայի հետ Թուրքիայի առեւտրին: Թբիլիսիում չի բողոքարկվել նաեւ գործողությունը Ունյեի (Թուրքիա) եւ Սուխումի նավահանգիստների միջեւ 2023ի հուլիսից անդրսեւծովյան լաստանավային գծի շահագործումը:
Մեկ այլ փաստ. 2023 թ-ի հունիսի վերջին Անկարայում տեղի ունեցան Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Ինալ Արձինբայի բանակցությունները Թուրքիայի «Հայրենիք» պանթուրքիստական-իրավապաշտ կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի հետ: Թուրք զրուցակիցը հյուրին վստահեցրել է՝ Թուրքիայում «ձգտելու են հասնել Աբխազիայի պաշտոնական ճանաչմանը»: Պաշտոնական աղբյուրների հակիրճ տվյալների համաձայն՝ Փերինչեքը նշել է նաեւ «Աբխազիայի Հանրապետության եւ Հյուսիսային Կիպրոսի թւրքական հանրապետւթյան միջեւ երկխոսության զարգացման կարեւորությունը»: Վերջինս, հիշեցնենք, ձեւավորվել է 1974-ին՝ թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի պատճառով: Պաշտոնապես այդ «հանրապետությունն» առայժմ ճանաչում է միայն Թուրքիան:
Նույնքան հակիրճ կերպով հաղորդվեց, որ «Արձինբան մի քանի հանդիպումներ է ունեցել աբխազական սփյուռքի հետ»: Նկատենք այս առնչությամբ, որ նախ՝ Փերինչեքի նշված բանակցություններն ու խոստումները նույնպես չեն բողոքարկվել Վրաստանի կողմից, երկրորդ՝ այսօր էլ պաշտոնական տեղեկատվություն չկա Թուրքիայում աբխազական սփյուռքի հետ Արձինբայի հանդիպումների բովանդակության մասին:
Աբխազիայում թուրքական քաղաքականության նմանատիպ շեշտադրումները նշել է «դաշնակիցներ-ՀԱՊԿ» վերլուծական պորտալը դեռեւս 2020 թ-ի գարնանը: Ընդ որում՝ Անկարայի նման համալիր քաղաքականության սկզբնավորողը, ըստ պորտալի, եղել է «Աբխազիայի հետ համերաշխության կովկասյան կոմիտեն», որը Թուրքիայում ստեղծվել է դեռեւս 1992 թ-ին ոչ միայն աբխազական, այլեւ համակովկասյան սփյուռքի ազգայնական շրջանակների մասնակցությամբ: Այս կառույցն ակտիվորեն նպաստել է Սուխումի եւ Անկարայի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերին: Այդ թվում կազմակերպել Աբխազիայի նախագահներ Վ.Արձինբայի եւ Ս. Բաղապշի (1992 եւ 2011) այցերը Թուրքիա: «Առանց այդ կոմիտեի աջակցության հնարավոր չէր լինի թուրքական ռադիոյում շաբաթը մեկ անգամ աբխազերեն հաղորդումներ են կազմակերպվում։ Թույլատրվում է նաեւ թուրք աբխազներին անարգել ստանալ աբխազական անձնագիր»: Եվ այս ամենը նույնպես առանց Թբիլիսիի արձագանքի։ Իսկ ընդհանուր առմամբ, հիշյալ պորտալը պարզաբանել է, թուրքական ղեկավարությունն աջակցում է «աշխարհով մեկ սփռված բոլոր աբխազներին հայրենի աբխազական երկնքի տակ հավաքվելու դարավոր երազանքի իրականացմանը»: Թե՞, այնուամենայնիվ, թուրքական պրոտեկտորատի տակ։
Թվում է՝ իրավիճակը զարգանում է ինչ-որ համատիրության նախագծի՝ Աբխազիայում Անկարայի և Թբիլիսիի համատեղ «պրոտեկտորատի» օգտին։ Այսպես թե այնպես, Վրաստանը, ինքնիշխան Աբխազիան իր տարածք համարելով, չի փորձում դա պաշտոնապես հիշեցնել Անկարային։ Ինչը տրամաբանորեն պահանջվում է Թբիլիսին «շրջանցելու» թուրք-աբխազական հարաբերությունների ամրապնդման իրական փաստերի ֆոնին։ Հատկանշական է նաեւ, որ վրացական «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2012 թ-ին, քննադատել է Թբիլիսիի եւ վրացական ընդդիմության քաղաքականությունը Աբխազիայի (եւ Հարավային Օսիայի) նկատմամբ 2024 թ-ի նոյեմբերի կեսերին։ Բայց այս «հաշտեցում» հայտարարելով ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի քաղաքականության հետ։ Հարկ է նշել, որ ՀԿ-ի կենտրոնական գրասենյակը՝ CSJ հիմնված է Լոնդոնում եւ հիմնադրվել է 2004 թ-ին՝ որպես վերլուծական կենտրոն: Հետաքրքիր է նաեւ, որ 2022 թ-ի վերջին «Ո՞վ է ձեզ ֆինանսավորում» միջազգային ֆինանսավորման թափանցիկության կայք։ կենտրոնին տվել է E վարկանիշ՝ ֆինանսական թափանցիկության ամենացածր գնահատականը (ցուցանիշը տատանվում է A-ից մինչեւ E):
Մինչդեռ «Գրուզինֆորմի» (Թբիլիսի) գլխավոր տնօրեն եւ գլխավոր խմբագիր, անվտանգության, ռազմավարական վերլուծության եւ տեղեկատվական քաղաքականության կենտրոնի տնօրեն Առնո Խիդիրբեգիշվիլին հունվարի կեսերին բաց նամակով դիմել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ պահանջելով վրացական իշխանությունների հստակ դիրքորոշումը Աբխազիայում թուրքական «ունեզրկիչ» քաղաականության վերաբերյալ եւ հիշեցնում է Աջարիայում Անկարայի «նույն քաղաքականւթյոան թողտվության» մասին: Եվ կանխատեսում է՝ այդ հարցերում Թբիլիսիի հետագա անգործությունը կհեշտացնի Անկարայի վերջնական ենթակայությունը եւ Աջարիային, եւ Աբխազիային:
Սակայն, հաշվի առնելով վերը նշված գործոնները, վրացական իշխանությունները հազիվ թե կարողանան իրապես խոչընդոտել Անկարայի քաղաքականության նշված միտումներին։
Իսկ թուրքական կողմն այժմ մտահոգված է Աբխազիայում հայկական սփյուռքի քաղաքական դիրքորոշմամբ, քանի որ այդ սփյուռքը՝ Հանրապետության բնակչության 17 տոկոսը, խոչընդոտ է Անկարայի քաղաքականության համար: Հանրապետության հայ համայնքը չի աջակցում Ռուսաստանի հետ Աբխազիայի հարաբերությունները վատթարացնելու փորձերին, ինչն առաջացնում է հանրապետությունում թուրքամետ ուժերի ցավոտ արձագանքը: Պատահական չէ, որ հունվարի վերջին նա դիմել էր Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով պաշտոնապես դիմել աբխազական իշխանություններին՝ պահանջելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Աբխազիայում հայ բնակչության պաշտպանության համար: Հիմնավորված նշվում է՝ աբխազական քաղաքական ընդդիմությունը «սերտ կապեր ունի արմատական տրամադրված թուրք ազգայնականների եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ»: Ըստ այդմ՝ աճող ճնշման պայմաններում ընդդիմությունը տեղի հայերին դիտարկում է որպես խոչընդոտ «Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը զավթելու եւ նրանց դեմ սադրանքներ նախապատրաստելու համար»:
Եվ դա ֆանտազիա չէ: Insider Abkhazia տելեգրամյան ալիքում փաստաթղթերի արտահոսքեր են հայտնվել, որոնք բացահայտում են Թուրքիայի ծայրահեղ ազգայնական Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի ծրագիրը, որն ուղղված է հենց աբխազահայության դեմ: Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին ուղղված նրա նամակում շարադրված են ներքոնշյալ միջոցառումների պահանջները. Աբխազիայում հայկական սփյուռքի մոնիտորինգ՝ տեղի հայերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման միջոցով, համապատասխան տվյալների փոխանցում Ադրբեջանին, թուրքամետ տեղական քաղաքական գործիչների (թվարկված է Լեւան Միկաայի, Ադգուր Արձինբանի եւ Ահրա Բժանիայի անունները) եւ գործարարների ներգրավում՝ Հանրապետությունում հայկական ազդեցությունը թուլացնելու համար, Աբխազիայում եւ Թուրքիայում պետական աջակցության սինխրոն մոբիլիզացիա՝ նման ծրագրի իրականացման համար։ Այդ փաստաթղթերին/արտահոսքերին հերքումներ չեն եղել։
Մինչդեռ հանրապետությունում իրավիճակը, որն առանց այն էլ բարդ է նախագահական ընտրությունների նախաշեմին, կարող է էլ ավելի բարդանալ «շնորհիվ» թուրքամետ քաղաքական կողմնորոշման հիմնական կրեատուրայի՝ Ադգուր Արձինբեի: Ըստ ВЦИОМ-ի վերջին հարցման՝ նախագահի պաշտոնակատար Բադրա Գունդրան հավաքում է 32%, իսկ Արձինբան ընտրողների 15% ձայն: Հայտնի է նաեւ՝ Արձինբայի շուրջ կենտրոնացած են մի շարք տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք, բացի Թուրքիայից, կապված են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ։ Բացի այդ, նրան անվանում են «մայնինգի պահապան», այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունից Աբխազիա էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումները, մեծ մասամբ, եթե ոչ գերակշռող, վերածվել են կրիպտոարժույթի: Ընդ որում, որոշ տվյալներով, սա մասամբ շարունակվում է նաեւ այսօր։ Դեռ 2018 թվականին, լինելով Աբխազիայի էկոնոմիկայի նախարար, Արձինբան կոչ էր արել արագացնել կրիպտոարժույթի ներդրումը՝ պնդելով, թե իբր դրա օգտագործման ժամանակ ռիսկեր չկան։ Ընդ որում՝ նման մշակումները Աբխազիայում իրականացվել են 2017 թ-ի աշնանից։ Չնայած 2023 թ-ի վերջին նախկին նախարար Արձինբան հերքեց այս նախագծին իր ներգրավվածության մասին տեղեկատվությունը: Ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում: Բայց էլեկտրաէներգիայի նման օգտագործմամբ տուժում է բնակչության ճնշող մեծամասնությունը, քանի որ նրանք զրկված են կայուն էլեկտրամատակարարումից (հիմնական էլեկտրահաղրդման գծերից հեռու տարածքներում ընդհանրապես զրկված են դրանից): Այն կտրուկ նվազում է արտադրական եւ այլ ոլորտներում։ Բացի այդ, մայնինգը հաճախ առաջացնում է էլեկտրահաղոդման գծերի ծանրաբեռնվածություն՝ վթարների պատճառ դառնալով էլեկտրաէներգիայի ոլորտում: Այս ամենն ավելի քան ակնհայտ էր Աբխազիայում մինչեւ 2024 թ-ի վերջը, եւ այդ իրավիճակի արձագանքները դեռեւս առկա են: Մինչդեռ այս թեկնածուի կողմնակիցները սպառնում են, ըստ էության, քաղաքացիական պատերազմի սանձազերծմամբ, եթե հանրապետության ղեկավար ընտրվի նախագահի պաշտոնակատար Գունբան: Ինչն արդեն իրավական ստուգման պատճառ է դարձել Աբխազիայի Գլխավոր դատախազության կողմից: Չի բացառվում, որ նման սպառնալիքները կարող են համաձայնեցվել թուրք գործընկերների հետ:
Թուրքիայում իրենց «պաշտոնական դեմքը» պահպանելու համար Աբխազիան պաշտոնապես որակում են որպես Վրաստանի մաս: Թուրքական քաղաքականությունն ուղղված է ռուս-աբխազական հարաբերությունների վատթարացմանը եւ, համապատասխանաբար, Աբխազիայի նկատմամբ քաղաքական պրոտեկտորատի նախապատրաստմանը: Իսկ վրացական կողմն իր իրական տնտեսաքաղաքական հնարավորությունների պատճառով ոչ այլ ինչ է, քան դիտորդ այս իրավիճակում:
Ի դեպ, Աբխազիայի ապակայունացումը՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից անջատվելով, իրենից ներկայացնում է մի շարք ՀԿ-ների փաստացի նպատակը, որոնք գործում են ոչ միայն Աբխազիայում, այլեւ Վրաստանից եւ Թուրքիայից:
Լեոնիդ Շեպիլով
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի