|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ը Աբխազիայում անցկացված ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ եւ դարձյալ հայտնում իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. ըստ Новости գործակալության` հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նա նաեւ կոչ է արել Ռուսաստանին` կատարել 2008-ի հակամարտությունից հետո ձեռք բերված` հրադադարի մասին համաձայնագիրը: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին` կատարել հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ներառյալ` զորքերի վերադարձը մինչհակամարտային դիրքեր, եւ հումանիտար օգնության համար ազատ մուտք ապահովել տարածաշրջանում»,- նշել է Նուլանդը: