կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-15 14:22
Քաղաքական

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույն են, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույն են, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույնն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան:

Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանդես չեն եկել միասնական դաշինքով:

«Մեր նպատակները նույն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան, մենք գիտակցում ենք, որ միակ միջոցը՝ նպատակին հասնելու, այս ազգակործան իշխանությունների հեռացումն է, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի ընտրողներին առաջարկել ենք նաև այլընտրանք, այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին միանալուն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ոչինչ չի բացառում, բացառում են միայն աշխատել այն ուժերի հետ, որոնք կեղծ ընդդիմություն են, ստեղծված են իշխանության կողմից, որպեսզի փոշիացնեն ընդդիմության ձայները:

Նախընտրական ցուցակի վերաբերյալ հարցին, թե ովքեր են ընդգրկված և ինչ սկզբունքով, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ցուցակը կհրապարակվի շուտով, այն կազմված է արդյունավետությունից ելնելով, բայց երկու կուսակցություններն այնքան մեծ կադրային պոտենցիալ ունեն, որ հանգիստ հնարավոր էր կազմել տասը իրար չկրկնող ցուցակ: