|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վաղը` մայիսի 18-ին, Աբխազիայի արտգործնախարարությունը նշում է իր 20-ամյակը: Աբխազիայի ԱԳՆ-ի հրավերով երկրի մայրաքաղաք Սուխում են ժամանել պաշտոնական պատվիրակություններ, այդ թվում` ԼՂՀ ԱԳՆ-ի պատվիրակությունը` արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ. տեղեկացնում է «Երկրամասը»:
Այսօր Արցախի ներկայացուցիչները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Աբխազիայի հայերի միության ղեկավարության եւ ակտիվիստների հետ: Հանդիպումը տեւել է 4 ժամ, քննարկվել են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հայերին հետաքրքրող հարցեր: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Աբխազիայի Ազգային ժողովի աբխազ պատգամավորներ: