Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Փետրվարի 20-ի հանրահավաքից, չեմ թաքցնում, մեծ ակնկալիքներ ունեմ և դրանք հիմնավորված են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մշակութային գործիչ, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համակարգող Սամվել Հարոյանը։
Նա նշեց, որ ակնկալիքները հիմնավորված են նրանով, որ արդեն ոչ միայն մտավորականները, ոչ միայն մշակույթի գործիչները, այլ նաև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ ոտքի են կանգնում, և «Ոտքի կանգնիր Հայաստան» կարգախոսը, կարծես, կամաց-կամաց կյանքի է կոչվում։
«Մենք՝ «Ձայն հայրենյաց» շարժման ներկայացուցիչներով, նույնպես կոչով դիմել ենք բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ազգի դեմքն են։ Համոզված եմ, որ ամսի 20-ին կլինի բավական մասսայական հանրահավաք և որոշակի հույսեր կապում ենք այդ օրվա հետ։ Այդ հույսերը պետք է արդարանան նրանով, որ, մեծաքանակ լինելու դեպքում, մեծ ալիք առաջացնելու դեպքում որոշակի շարժ կլինի, որոշակի ճեղքվածք կլինի իշխանության մեջ։ Այդ ճեղքվածքը վաղուց կա, բայց վերջին այս մի քանի օրվա ընթացքում զգացվում է, որ նրանք գնալով իրենց մի փոքր ավելի ակտիվ են պահում, իրենց թվում է, թե ամեն ինչ վերջացավ, և նոր թափով կարող են երկարաձգել իրենց ապազգային իշխանությունը»,-ասաց մշակութային գործիչը։
Գործող իշխանություններին նա անընդհատ անվանում է «ապազգային», որովհետև տեսնում է, որ արդեն 3 տարի ներքին և արտաքին քաղաքականության բոլոր քայլերը բերել են նրան, որ երկիրը հասել է օրհասական վիճակի բոլոր ոլորտներում։
«Ճիշտ է, ես ներկայացնում եմ հայ մշակույթը և խորամուխ եմ՝ ինչ է կատարվում այս կարևորագույն ոլորտում, բայց մնացած ոլորտներում նույնպես շատ խայտառակ, ահավոր վիճակ է»,-ասաց Սամվել Հարոյանը։
Նա վստահ է, որ երկիրը նման վիճակի հասցրեց իշխանությունների՝ ոչ միայն ոչ արհեստավարժ լինելը, փորձ չունենալը, այլև արտաքին ուժերի միջամտությունը, որն ուղղված է ուղղված է Հայաստան աշխարհը քանդելուն, կազմալուծելուն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․