կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 14:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մեր ժողովուրդն ունենար միտք, ապա կունենար բոլորովին այլ սպառազինություն. Լուսինե Հարոյան

Եթե մեր ժողովուրդն ունենար միտք, ապա կունենար բոլորովին այլ սպառազինություն, քանի որ մտքից է կախված երկրի տնտեսական կացութաձևը, ռազմական վիճակը, բարեկեցությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի ներկայացուցիչ Լուսինե Հարոյանը:

Նրա խոսքով՝ վերջին պատերազմը փաստեց, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող պետության դեմ կռվող հայ զինվորի ոգուց և նվիրվածությունից բացի մեր ժողովուրդը կարող էր առաջարկել միայն հոգևորը և մշակույթը։

Մինչդեռ, նրա համոզմամբ, գործող իշխանությունները վերջին երեք տարիներին ազգին մտածված զրկել են հոգևորից, ինչը և բերեց պարտության պատերազմում:

«Տարիներ շարունակ հասարակության մեջ ներարկել են սպառողական շահը և իրենց կառույցի նպատակն է այդ արժեհամակարգում հենման կետը օգուտի, շահի գիտակցումից բերել մշակույթին, միտքին, հոգևորին»,-ասաց Լուսինե Հարոյանը:

Իրենց  ֆեդերացիայի գործունեության առաջնային նպատակը Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումն է և այդ ուղղությամբ արդեն կա շատ լավ փորձ:

Հարոյանի խոսքով՝ վրացի մտավորականները այդ երկրի կառավարությունը չեն և նրանք մտահոգված են Վրաստանի թուրքացման հեռանկարով, ինչպես նաև արցախյան պատերազմում իրենց իշխանության կեցվածքով:

Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանն էլ հայտնեց, որ մտավոր սեփականությունը երկրի ներքին հարստությունն է:

«Մտածող մարդկանց կարիք ունի այսօր երկիրը, մեր ասոցիացիայում ընդգրկված ինտելեկտուալներով փորձում ենք գտնել ելքեր: 30 տարիների ընթացում մտավորականները հեռացել են ժողովրդից, իսկ ժողովուրդը մտավորականներից և չկա մեկը, որի խոսքը ժողովուրդն անվերապահորեն ընդունի»,- հայտարարեց Մանասյանը։

Նա համոզված է, որ արցախյան առաջին պատերազմում այդ արժեքները կային և հիմա իրենք ցանկանում են վերականգնել կորցրածը և մտավորականներին:

Մանրամասն՝ տեսանյութում․