կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 14:19
Քաղաքական

Այլևս ոչ մեկին չենք զիջելու մեր հայրենիքը. Լուսինե Հարոյան

Այլևս ոչ մեկին չենք զիջելու մեր հայրենիքը. Լուսինե Հարոյան
Շատ լավ տրամադրությամբ եմ գնում, քանի որ բացառիկ հնարավորություն է, որ արդար ու թափանցիկ ընտրություններ ունենանք. լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը: 
 
Նա նշեց, որ չի կարող ասել` իրենց կուսակցությունն ընտրությունների արդյունքում որերորդ տեղը կզբաղեցնի: 
 
«Քվեարկել եմ հանուն նոր Հայաստանի, հանուն բոլորի պայծառ ապագայի: Ակնկալիքները շատ մեծ են, հուսով եմ, որ վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, որոնք երկրի ճակատագրով մտահոգ կլինեն»,- ասաց Հարոյանը:
 
Նրա խոսքով` անցողիկի շեմը չհաղթահարելու դեպքում էլ շատ ակտիվ են լինելու: «Այլևս ոչ մեկին չենք զիջելու մեր հայրենիքը»,- հավելեց Հարոյանը: