Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԺ-ում էր. մասնակցում էր համայնքների խոշորացման թեմայով լսումներին: Լսումներից հետո լրագրողները հարց ուղղեցին նրան, թե ինչո՞ւ է խուսափում Բուդաղյանների գործով դատավարությանը ներկայանալուց: Սուրիկ Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Բայց ես խի՞ պիտի խուսափեմ, չեն կանչել, եթե կանչեն, կգնամ»:
Լրագրողները նրանից հետաքրքրվեց նաև նրա որդու մասնակցությամբ երկու օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից, որի ժամանակ երկու սյունեցի եղբայրներ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: Ի պատասխան Խաչատրյանն ասաց, թե իր որդին գտնվում է Երևանում, և ինքը տեղյակ չէ:
Հարցին, թե ի՞նչ է կարծում, պե՞տք է քայլեր ձեռնարկել` իր որդուն հասարակությունից մեկուսացնելու համար, քանի որ նա անընդմեջ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, մարզպետը պատասխանեց. «Դա պետք ա գնաս էնտեղ, որ իմանաս, ոչ թե ստեղ քեզնից դուրս խոսես»: Հետո վստահեցեց, որ որդին մեղավոր չէ և ոչ մի միջադեպ էլ չի եղել:
Լրագրողների պնդմանը, թե ի՞նչն է պատճառը, որ որդու անունը մշտապես շոշափվում է տարատեսակ սկանդալային պատմություններում, Խաչատրյանը պատասխանեց, որ չգիտի, և չբացառեց, որ այդ ամենն իր դեմ է ուղղված: