Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 10-ին տեղի կունենա ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն»` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը մեկ անգամ փակ դիտում է ունեցել, որից հետո համացանցում արժանացել է բազմաթիվ քննադատությունների` այնտեղ առկա դաժան, արյունալից տեսարանների առատության /և ոչ միայն/ պատճառով:
Yerkir.am-ի հետ զրույցում ֆիլմի դերակատարներից մեկը` դերասան, հաղորդավար Արա Դեղտրիկյանը, նշեց, որ ֆիլմը չի տեսել, բայց գիտի, որ փակ դիտում է եղել:
«Գնացել եմ իմ նկարահանման օրերին և տեղյակ եմ այնքանով, որքանով այդ օրերին մասնակցել եմ նկարահանումներին: Բնականաբար, ամբողջական ֆիլմը պարզ է դառնում մոնտաժից հետո, սա ներկայացում չէ, որ ամեն օր արդյունքը տեսնես, ստեղծագործական պրոցեսն աչքիդ առաջ լինի: Ի սկզբանե ես համաձայնել եմ նկարվել այդ ֆիլմում, որովհետև սցենարային մասն ինձ դուր եկավ»,- ասաց նա:
Դերասանը նշեց նաև, որ ֆիլմում չկան գլխավոր և երկրորդական դերեր, տարբեր հատվածների վրա կառուցված, տարբեր սյուժետային գծեր ունեցող մաս է: Դեղտրիկյանը տեղեկացրեց, որ ինքը մարմնավորել է թուրքի կերպար:
«Ես իմ գործն եմ արել: Եթե խոսում ենք Ցեղասպանության մասին` «ցեղասպանություն» արտահայտությունն արդեն իսկ դաժան է, չէ՞, հնչում, ուստի չես կարող խուսափել դաժան կտորներից: Ամերիկյան մի շարք կինոներ կան, որտեղ էլի դաժան տեսարաններ կան: Մել Գիբսոնի` Հիսուսին նվիրված ֆիլմում էլ մի շարք դաժան տեսարաններ կան: Ինչևէ, ես չեմ նայել «Հիշողություն» ֆիլմը վերջնական տեսքով, և եթե շատ դաժան կամ նատուրալիստական է դարձել` ուրիշ բան»,- ասաց դերասանը: