Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։
Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։
ՀՀ պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։
Պատգամավորի պնդմամբ՝ ջավախահայերը միանգամայն իրավունք ունեն ունենալու նաև ՀՀ քաղաքացիություն և չունենալու հայկական վարորդական իրավունքի վկայական, քանի որ չեն ապրում ՀՀ-ում և մեր հանրապետության սահմանը հատում են իբրև Վրաստանի քաղաքացի, վրացական անձնագրերով և վրացական վարորդականներով:
Գառնիկ Դանիելյանը նշում է, որ ջավախահայերի մոտ ՀՀ քաղաքացիության հայտնաբերումը և դրա հենքի վրա տուգանումը ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով անթույլատրելի է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է, որ խնդիրն իրենց հայտնի է։
«Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում», - ասել է Նարեկ Սարգսյանը։