|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն, ըստ Yerkir.am-ի, արձագանքել է համացանցում լայն արձագանք ստացած տեղեկությանը, որ օդանավակայանից հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդն ուղևորից պահանջել է 34 000 դրամ: Օդանավակայանը պահանջում է բացահայտել կեղծարարությամբ զբաղվողներին, նշում՝ իրենք աշխատում են կոնկրետ տաքսի ծառայության հետ, որի գնացուցակն օդանավակայանում փակցված է: Լուսանկարում երևացող կտրոնն, ըստ հաղորդագրության, կեղծ է և չի պատկանում օդանավակայանի հետ համագործակցող տաքսի ծառայությանը:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:
Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,- «Զվարթնոց»-ը դիմում է ուղևորներին:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացի «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» հյուրանոց (Հանրապետության հրապարակ) հասնելու համար վճարել է 34,000 դրամ: