Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ:
«Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն:
Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի:
Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Պատասխանը ստանալուն պես այդ մասին ևս կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հ.Գ. Փաստաբանին հորդորում ենք հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ և ոչ թե՝ բժշկությամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: