|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ահազանգին առ այն, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են: Կարապետյանը գրել է.
«Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է:
Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, եւ հիմա սկսել է շինարարությունը»,- գրել է Կարապետյանը և շնորհակալություն հայտնել Հրանտ Մելիք-Շահնազարյանին՝ մտահոգության համար»:
Yerkir.am-ը՝ ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ահազանգում է, որ Երևանում 4,000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են: