|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»:
Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել, և հնչել է ավտոպիլոտի անջատման ձայնային ազդանշանը: Կարգավարներն ինքնաթիռի կործանումից առաջ նախազգուշացրել են Գրոզնիում անվտանգության հատուկ ռեժիմի մասին: Ըստ նախնական զեկույցի՝ աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը: Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ (նավապետը և երկրորդ օդաչուն), ավագ բորտուղեկցորդուհին և 35 ուղևոր։ Զոհվածները հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ էին, քիչ չէին նաև ՌԴ քաղաքացիները: Միջադեպի առթիվ ադրբեջանական կողմը մեղադրել էր ՌԴ-ին՝ նշելով Գրոզնիի տարածքում ՀՕՊ համակարգերը գործակելու փաստը: Դրանից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև որոշակի լարվածություն է առաջացել: