կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 12:10
Հասարակություն

Նախնական տվյալներով՝ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով՝ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ցուցակում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան»,- գրել է նա: