կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 10:19
Աշխարհ

Մենք չգիտենք՝ ով է սեղմել կոճակը. ԱՄՆ հետախուզությունը՝ մալայզիական ինքնաթիռի կործանման մասին

Մենք չգիտենք՝ ով է սեղմել կոճակը. ԱՄՆ հետախուզությունը՝ մալայզիական ինքնաթիռի կործանման մասին

ԱՄՆ-ին ճշգրիտ հայտնի չէ, թե ով է խոցել մալայզիական Boeing-ը, եւ չկան ապացույցներ, որ կատարվածին անմիջականորեն մասնակցել է Ռուսաստանը. ըստ 1 prime.ru-ի՝ հայտնում է The New York Postը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների հայտարարությունը:

 

«Մենք չգիտենք՝ ով է սեղմել կոճակը… Մենք չգիտենք անուն, չգիտենք կոչում, մենք նույնիսկ 100 տոկոսով համոզված չենք ազգային պատկանելության հարցում… Ամենահավանական բացատրությունն այն է, որ սխալ է տեղի ունեցել, եւ հրթիռն արձակվել է վատ պատրաստություն ունեցող անձնակազմի կողմից»,- ասել են նրանք:

 

Միաժամանակ, ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին «պայմաններ ստեղծելու» մեջ, որոնք հանգեցրել են ողբերգության: Ըստ նրանց՝ Ռուսաստանը զինում է անջատողականներին, սակայն ուղիղ ապացույցներ չկան, որ հրթիռը, որով խոցվել է ինքնաթիռը, տրամադրել է Ռուսաստանը: Ամերիկացի պաշտոնյաների համար ամենահավանական վարկածն այն է, որ ինքնաթիռը կործանվել է անջատողականների «Բուկ» համալիրից արձակված հրթիռով, նաեւ բացառել են հնարավորությունը, որ դա ուկրաինական բանակի ձեռքի գործն է: Նրանք վկայակոչել են արբանյակների ու այլ տեխնիկական տվյալներ, սակայն որեւէ ապացույց չեն ներկայացրել: