Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Ադրբեջանը փաստեր, ապացույցներ է հավաքում և նախապատրաստական աշխատանքներ է տանում Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնական Բաքուն հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով։
«Ինչպես արդեն նշվել է, Ադրբեջանն ունի ինքնաթիռը խոցած ռուսական «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար»,-նշված է ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։
«Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին»,-նշել են լրատվամիջոցները։
Ադրբեջանն ինքնաթիռի վթարի հարցում մեղադրում է Ռուսաստանին՝ պահանջելով պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին և նրանց հարազատներին։
Երկու օր առաջ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցը, ըստ դրա օդաչուները կարագավորողներին հայտնել են, թե թթվածնի բալոնը հավանաբար պայթել է, այդ պատճառով թթվածնի պակաս կա ուղևորների խցիկում։ Զեկույցում նշվում է, որ օդանավին դրսից ինչ-որ բան է հարվածել։ Ղազախստանի տրանսպորըի նախարարությունը հայտարարել է, թե զեկույցը վերջնական չէ և կարող է լրացվել։
Հիշեցնենք՝ նախորդ տարի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Էմբրայեր 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։