Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղազախական Ակտաուում Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը 38 է։ Այդ մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվից Գրոզնի թռչող Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի արեւմուտքի Ակտաու քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Հաղորդվում է, որ ուղևորներից 16-ը ռուս են, 37-ը՝ Ադրբեջանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ: Ռուսաստանի 9 քաղաքացիներ գտնվում են հիվանդանոցներում, հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օդանավը վատ եղանակի պատճառով փոխել է ուղղությունը: Ակտաուում վայրէջքի ժամանակ վթար է տեղի ունեցել։ Ալիևը ընդգծել է, որ տեղի ունեցածի տարբեր վարկածներ կան եւ կոչ արել սպասել հետաքննության ավարտին: Ի թիվս այլ բաների, հաղորդվել է թռչունների հետ ինքնաթիռի բախման մասին։