կարևոր
376 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-04 17:21
Աշխարհ

Ռուսաստան-Իրան. ռազմավարական գործընկերությունը բազմաբեւեռ խաղաղության ճանապարհին

Ռուսաստան-Իրան. ռազմավարական գործընկերությունը բազմաբեւեռ խաղաղության ճանապարհին
Հունվարի 17-ին Պուտինը եւ Փեզեշքիյանը Մոսկվայում ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որի տեքստի համաձայնեցումը սկսվել էր երկու տարի առաջ՝ նախորդ նախագահ Իբրահիմ Ռայիսիի օրոք, ով 2024 թ-ի մայիսին տարօրինակ հանգամանքներում զոհվել էր Ադրբեջանի սահմանի մոտ տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։

Նախաբան եւ 47 հոդված ներառող փաստաթուղթն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ ռազմական, տնտեսական, միջուկային եւ տեղեկատվական ուղղություններ: Մասնավորապես,  համաձայն 3-4 հոդվածների՝ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում մյուսը ռազմական կամ այլ օգնություն չի ցուցաբերի ագրեսորին։ Կողմերը նաեւ կաշխատեն, որպեսզի վեճերը լուծվեն ՄԱԿ-ի կանոնադրության եւ այլ կիրառելի միջազգային օրենքների համաձայն: Հաջորդիվ, կողմերը թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքներն անջատողական շարժումներին կամ մյուս կողմի կայունությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողություններին աջակցելունինչպես նաեւ միմյանց դեմ ցանկացած թշնամական գործողությունների համար: ՌԴ-ն եւ ԻԻՀ-ն նաեւ խորհրդակցելու եւ համագործակցելու են ռազմական եւ տարածաշրջանային անվտանգության ընդհանուր սպառնալիքները վերացնելու համար:

Այսպիսով՝ հաստատվեցին Իրանի նախագահի Մոսկվա այցի նախօրեին հնչեցրած ենթադրություններն այն մասին, թե ի սկզբանե խոսք չի եղել ռազմական միության մասին, որը X ժամի դեպքում ենթադրում է փոխօգնության խիստ պարտավորություններ։ Մի բան հստակ է․ Старше Эдды տելեգրամյան ալիքը հայտնել է՝ «Ռուսաստանն ու Իրանը բավականին տարբեր հայացքներ ունեն աշխարհի, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ, եւ հարձակման դեպքում այն ծածկելու պարտավորությամբ Թեհրանի հետեւում տեղավորվելն ավելորդ կլինի. իրանական հակամարտությունների մեծ մասը դուրս է ռուսական շահերի դաշտից, ճիշտ այնպես, ինչպես հակառակը»։ Աշխարհի վերաբերյալ տեսակետներն իսկապես տարբեր են, ինչը թելադրված է հանգամանքներով: «Տարածաշրջանում Իրանի ազդեցությունն ու հեղինակությունը նվազագույնի են հասցվել Գազայում ՀԱՄԱՍ-ի եւ Լիբանանում «Հըզբոլլահի» թուլացումից, Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկումից, Լիբանանում ամերիկամետ գեներալ Ջոզեֆ Աունի նախագահական իշխանության գալուց, իրանամետ դիմադրության առանցքի փլուզումից հետո», - գրում է իրանագետ Վլադիմիր Սաժինը: - Իրանում նշվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն առաջացել է ոչ պակաս, քան ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի պատժամիջոցներով, իշխանությունների դժգոհությունը, բողոքի շարժման աճը։ Իրանի ներկայիս կառավարությունը՝ Փեզեշքիյանի գլխավորությամբ, իշխանության է եկել ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի հետ դիվանագիտական բանակցային գործընթացի միջոցով Իրանի միջուկային խնդրի լուծման միջոցով արեւմտյան պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության կարգախոսներով: Այս մասին բազմիցս խոսվել եւ խոսվում է նիչպես Փեզեշքիյանի, այնպես էլ արտգործնախարար Աբբաս Արաղչիի կողմից»: Դեռեւս 2023 թ-ին վերջինիս նախորդը՝ Աբդոլլահիյանը, միանշանակ հայտարարել էր Ռուսաստանի կողմից Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունները չճանաչելու մասին. «Երբ մենք ասում ենք, որ Ուկրաինայի հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը՝ որպես հիմնարար քաղաքական սկզբունքի»։ Նման մոտեցման մեջ զարմանալի ոչինչ չկա, քանի որ որսորդները ավելի քան բավարար են էթնո-տարածքային սկզբունքով Իրանի մասնատման համար աշխատելու համար, եւ ցանկացած կտրուկ շարժում նրանց միայն փաստարկներ կավելացներ «ադրբեջանական», «քրդական», «բելուջական», «արաբական» եւ այլ «հարցեր» արթնացնելու համար՝ «բաժանված ժողովուրդների իրավունքներին» դեմագոգիկ կոչով։

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության ամրապնդման եւ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար երկու կողմերի հետախուզական եւ անվտանգության ծառայությունները տեղեկատվություն եւ փորձ կփոխանակեն եւ կամրապնդեն համագործակցությունը՝ աշխատելով առանձին համաձայնագրերի շրջանակներում: Պետք է ենթադրել՝ այդ աշխատանքն արդեն ընթանում է՝ հաշվի առնելով այն բարդ իրողությունները, որոնց Մոսկվան եւ Թեհրանը բախվում են Մերձավոր Արեւելքում եւ ոչ միայն։

Պետք է ենթադրել, որ հազիվ թե պատահմամբ Փեզեշքյանի Մոսկվա մեկնելուց մի քանի օր առաջ արեւմտյան ԶԼՄ-ներից մեկում հայտնվեցին տարբեր պաշտոններ զբաղեցրած բրիգադի գեներալ Բահրուզ Էսբաթիի բացահայտումները, որը Ռուսաստանին, ոչ ավել, ոչ պակաս, մեղադրում էր Բաշար Ասադի կառավարության ապատեղեկատվության եւ «արտահոսքի» մեջ։ Նրա պնդումների համաձայն՝ Ռուսաստանն իրականում նպաստել է Նեթանյահուի ռեժիմին՝ անջատելով ռադարները Սիրիայի օբյեկտների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումներից առաջ, հարվածել է ոչ թե գրոհայիններին, այլ անապատներին, ինչը նպաստել է «Ասադի ռեժիմի» անկմանը։ Այս կապակցությամբ Կիրիլ Սեմյոնովը գրել է․ «...գեներալ Էսբաթիի բացահայտումները «հայտնվել են, ինչպես ասում են, «ճիշտ ժամանակին» եւ ակնհայտորեն ուղղված են այն բանին, որ էլ ավելի վատթարացնեն ռուս-իրանական հարաբերությունների ֆոնը ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման նախաշեմին»: Անհրաժեշտ է ասել՝ սա նման լցոնման միակ դեպքը չէր։ Արդեն Մոսկվայից իրանական պատվիրակության հեռանալուց հետո ընդդիմադիր Iran International հեռուստաալիքը սկսեց ինչ-որ «աղբյուրներին» հղումով ռոսպատումներ տարածել ռուսական կողմի իբր «անտեղի» պահվածքի մասին, որոնք անմիջապես վերցվեցին չարակամների կողմից, որոնք ամեն կերպ ձգտում էին նսեմացնել կայացած բանակցությունների եւ Կրեմլում ստորագրված (թեկուզեւ մեծ մասամբ շրջանակային) փաստաթղթի նշանակությունը։

Եկեք շարունակենք: Համաձայն 13-րդ հոդվածի 1-ին կետի՝ կողմերը կհամագործակցեն Կասպից ծովի՝ որպես խաղաղության, բարիդրացիության եւ բարեկամության տարածաշրջանի պահպանման նպատակով՝ հիմնված առափնյա պետություններին չպատկանող ռազմական ուժերի բացառման սկզբունքի վրա՝ ապահովելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Չնայած ուղղակի հիշատակումների բացակայությանը՝ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցները, որոնց բախվում են Իրանը եւ Ռուսաստանը, 19-րդ հոդվածի 3-4 կետերում նշվում է՝ եթե երրորդ կողմերի գործողությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են պայմանագրի կողմերից մեկի, նրանց ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, երկու կողմերի միջեւ շարժվող ակտիվների կամ ապրանքների կամ մտավոր սեփականության, ծառայությունների կամ աշխատուժի վրա, կողմերը ձեռնպահ կմնան որեւէ երրորդ կողմի կողմից կիրառված միակողմանի հարկադրանքի միջոցներին միանալուց կամ նրանց աջակցելուց:Եթե երրորդ կողմի կողմից միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառվեն պայմանագրի կողմերից մեկի նկատմամբ, երկուսն էլ գործնական քայլեր կձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու եւ նրանց փոխադարձ տնտեսական հարաբերությունների, անհատների, կազմակերպությունների կամ ակտիվների վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Դրանք նաեւ կսահմանափակեն տեղեկատվության տարածումը, որը կարող է օգտագործվել երրորդ կողմի կողմից նման միջոցառումներն ուժեղացնելու համար։ Հաջորդ՝ 20-րդ հոդվածում խոսվում է երրորդ կողմերի միջամտությունից զերծ ժամանակակից անկախ վճարային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքի, ազգային արժույթներով երկկողմ վճարումների անցման, ուղղակի միջբանկային համագործակցության ընդլայնման եւ ազգային ֆինանսական պրոդուկտների առաջխաղացման մասին։ Պետք է ասել, որ առաջին տարին չէ, որ խոսվում է այդ մասին, վերջին շրջանում կա լուրջ առաջխաղացում (ինտեգրվում են հաշվարկային համակարգերը եւ այլն), սակայն աշխատանքն ավելի քան բավարար է, եւ հազիվ թե պատահականորրեն Պուտինն ընդգծել է, որ չնայած մեր կապերի մասշտաբային եւ փոխշահավետ բնույթին, կողմերը կանգ չեն առնի ձեռք բերածով՝ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

23-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը երկարաժամկետ եւ փոխշահավետ հարաբերություններ կզարգացնեն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համատեղ նախագծերի իրականացման համար՝ ներառյալ ատոմային Էլեկտրակայանների կառուցումը, ակնհայտորեն հաշվի առնելով երկրի հարավում Բուշիրի ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման դրական փորձը: Այստեղ պետք է ասել՝ վերջին ժամանակներս Իրանում ակտիվորեն քննարկվում է երկրի մայրաքաղաքը լեռներով կաշկանդված եւ էկոլոգիապես անբարեկարգ Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու հարցը, ինչը, հավանաբար, համագործակցության նոր հեռանկարներ է բացում «խաղաղ ատոմի» ոլորտում եւ ոչ միայն։ Հունվարի 20-ին տեղեկատվություն հայտնվեց Ռուսաստանից Իրան, որի հյուսիսը գազի պակաս ունի, տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր խողովակաշարի կառուցման մասին՝ մինչեւ 55 միլիարդ խորանարդ մետր ընդլայնման հնարավորությամբ: Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի խոսքով՝ երթուղին համաձայնեցված է, ծավալներն արձանագրվել են։ Այժմ քննարկվում Է մատակարարումների գինը, բանակցություններն արդեն վերջնական փուլում են։

Անուշադրության չմատնվեց նաեւ «փափուկ ուժը». 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը կխրախուսեն իրենց ԶԼՄ-ներին ակտիվորեն համագործակցել՝ հանրային իրազեկվածության բարձրացման, տեղեկատվության ազատ հոսքին աջակցելու եւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ կեղծ լուրերին ու բացասական քարոզչությանը համատեղ հակազդելու նպատակով: Նշվում է նաեւ կողմերից որեւէ մեկի ազգային շահերին եւ անվտանգությանը սպառնացող կեղծ տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ ԶԼՄ-ների չարաշահման այլ ձեւերի դեմ պայքարելու մտադրության մասին: Պետք է ասել. այս խնդիրն առավել քան արդիական է, կասկածել պետք չէ։

Վլադիմիր Սաժինը  հիշեցնում է՝ 2001 թ-ի նախորդ պայմանագրում, որն ընդամենը 21 հոդված էր, տարածքային ամբողջականության ապահովման հարցեր չկային, բացակայում էր շեշտը ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի, ժամանակակից գլոբալ մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում երկու երկրների սերտ փոխգործակցության վրա: «Դա բնական է եւ հասկանալի, 25 տարի առաջ այդ գործոնները չէին խաղում այն դերը, որն այսօր խաղում են»: Մեկ այլ հետաքրքիր դիտարկում. ի տարբերություն Իրանի եւ Չինաստանի միջեւ 2021 թ-ի համակողմանի համագործակցության պայմանագրի, «ռուս-իրանական պայմանագիրը պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Դա կարեւոր է եւ իրավական, եւ քաղաքական տեսանկյունից»։ Կարելի է ենթադրել՝ այստեղ աներկբա ակնարկ կա, որ մեջլիսի կողմից վավերացման ընթացակարգը ձգձգվում է տարբեր բարենպաստ նախադրյալնորեվ։ Ավելին, «չի բացառվում, որ իրանական կողմը կարող է պայմանագիրը որպես սակարկության առարկա օգտագործել ԱՄՆ-ի (Թրամփի նոր խիստ մարտական տրամադրված վարչակազմի օրոք) եւ Արեւմուտքի հետ բանակցություններում։ Ուստի չի կարելի ժխտել այն հավանականությունը, որ բանակցությունների արդյունքում Իրանը վերակողմնորոշվելու է արեւելքից (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան) դեպի արեւմուտք, առաջին հերթին՝ բիզնես-տնտեսական, ապա, հնարավոր է, նաեւ քաղաքական առումով։ Ի դեպ, դրա հույսը ոչ միայն Եվրամիությունն է, որը միշտ Իրանին դիտարկում է որպես լայն եւ հեռանկարային շուկա, այլեւ քաղաքական եւ բիզնես վերնախավը հենց Իրանում, որն արդեն վաղուց գոհ չէ Իսլամական իշխանությունների հակաարեւմտյան քաղաքականությունիցԻրանի կողմից իր բազմաթիվ խնդիրների լուծման նման ճանապարհը կարող է հանգեցնել, եթե ոչ պայմանագրի գործնական բովանդակության ամբողջական զրոյացմանը, ապա ռուս-իրանական հարաբերությունների զարգացման լուրջ արգելակմանը, որը դրված է ՌԴ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում»:

Կարծում ենք, սակայն, որ սա անհարկի տագնապալի սցենար է, քանի որ, ըստ Սերգեյ Լավրովի, պայմանագիրն արտացոլում է վերջին տարիներին Ռուսաստանի եւ Իրանի կողմից ձեռք բերված զգալի առաջընթացը, եւ այն կարեւոր հանգրվան կդառնա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւը նշում է՝ պայմանագիրը «շատ կարեւոր է, քանի որ մենք վերջապես կարողացանք հաղթահարել ռազմավարական երկխոսության փուլը։ Երկար ժամանակ Ռուսաստանն ու Իրանը գտնվում էին ռազմավարական երկխոսության փուլում, հարաբերություններն անհավասար էին», ինչպես Իրանում իշխանության օրոք պայմանական «ռեֆորմատորների», այնպես էլ պայմանական «պահպանողականների»օրոք։ «Ռեֆորմիստական» թեւը ներկայացնող Փեզեշքիյանի՝ Արեւմուտքի հետ երկխոսության ուղղվածությունը «կարող էր խոչընդոտներ ստեղծել այդ պայմանագրի ստորագրման համար»։ Հնարավոր է, որ այդ հանգամանքը, ինչպես նաեւ Թեհրանի բանակցային այցերը Վաշինգտոն ազդել են այցի անցողիկ բնույթի վրա։ Իրանի ներկայիս կառավարությունը մեծ հույսեր է կապում ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հետ, այնպես որ զարմանալի չէ, որ հունվարի 17-ին ստորագրված պայմանագիրն «ավելի շատ քաղաքական եւ տնտեսական բնույթ է կրում», այն դեպքում, երբ ԿԺԴՀ-ի հետ պայմանագիրը դաշնակցային հարաբերությունների տարրեր է կրում, ինչին իրանցիները շատ զգայուն են վերաբերվում՝ շատ ցավոտ վերաբերվելով ազգային ինքնիշխանության հարցերին եւ հիշելով երկրի տարածքում ինչպես ցարական Ռուսաստանի կայսերական բանակի, այնպես էլ Խորհրդային բանակի (1941-46 թթ.) գտնվելու մասին: Միեւնույն ժամանակ, ռուսական կողմը կարող է կառուցողական հարաբերություններ կառուցել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որն ուղղակիորեն ենթարկվում է ռահբար Ալի Խամենեիին: Հնարավոր է՝ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության հիասթափությունը Մոսկվայի հետ ավելի սերտ համագործակցության մղի նաեւ գործող նախագահին, բայց ամեն դեպքում դա ցույց կտա ժամանակը:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի