կարևոր
364 դիտում, 15 ժամ առաջ - 2024-12-04 14:45
Աշխարհ

Ռուսաստան եւ Իրան. ռազմավարական հարաբերություններ անկայուն տարածաշրջանում

Ռուսաստան եւ Իրան. ռազմավարական հարաբերություններ անկայուն տարածաշրջանում

Մոսկվան եւ Թեհրանը բանակցություններ են վարում ռուսական ստանդարտի լայնությամբ երկաթուղու կառուցման շուրջ։ Ենթադրվում է՝ նոր հատվածը կմիացնի Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Փարսաբադ քաղաքը Պարսից ծոցի ափին գտնվող իրանական խոշորագույն Բենդեր Աբաս նավահանգստի հետպատմել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին: Նա պարզաբանել է՝ խոսքն արդեն երկրորդ նախագծի մասին է։ Ի հավելումն Հյուսիս-Հարավ միջազգյին տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին, որը ներառում է Ռեշտ-Աստարա հատվածը, որը  նախատեսվում է ավարտել 2028 թ-ին՝ ռուսական կողմը Ռեշտ – Աստարա հատվածը, Փարսաբադ – Աստարա գծի պոտենցիալ ներդրող է։

Իր հերթին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիյանն ուշադրւթոյւն է հրավիրել այն հանգամանքին, որ Կասպից ծովից մինչեւ Պարսից ծոց երկաթուղիների ցանցի ընդլայնումը համապատասխանում է ոչ միայն Իրանի ժողովրդի շահերին, այլեւ կբավարարի Հյուսիս – Հարավ-ի մեգանախագծի մասնակիցների պահանջները: Հատկանշական է այս առումով, որ ընթացիկ իրանական տարվա 7 ամիսների ընթացքում (մարտի 20-ից հոկտեմբերի 21-ը) Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ոչ հումքային առեւտրի ծավալը հասել է 1,5 մլրդ դոլարի, եւ այդպիսով մեր երկիրը դարձել է նշված ժամանակահատվածում հարավային հարեւանի՝ մեծությամբ հինգերորդ առեւտրային գործընկերը։

Նոյեմբերի 24-ին սկսվել են միակ օվկիանոսային նավահանգիստն ազգային երկաթուղային ցանցին միացնող Խաշ-Չաբահար հատվածում ռելսերի տեղադրման աշխատանքները: «Հյուսիս-Հարավ– ը երկրի երկաթուղային ոլորտի ամենաառաջնային եւ ռազմավարական նախագիծն է», – հայտարարել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը՝ հիշատակելով, որ երկթուղու տվյալ հատվածը (Խաշ-Չաբահար) Հյուսիս-Հարավի բաղադրիչներից մեկն է:Հյուսիս – Հարավի զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելեւը: Այս մուլտիմոդալ միջանցքով փոխադրումների կազմակերպումը, առանց չափազանցության, ռուս-իրանական բազմապլանային երկխոսության գլխավոր ուղղությունն է։ Ավելին, Հյուսիս-Հարավի ռազմավարական կարեւորությունն ու նույնիսկ անայլընտրանքայնությունը ակնհայտ դարձավ ոչ միայն Իրանի, այլեւ Ասիայի այնպիսի ճանաչված առաջնորդի համար, ինչպիսին Հնդկաստանն է։ Պատահական չէ, որ մի շարք արտասահմանյան գործակալություններ Մահաթմա Գանդիի երկրին մինչեւ 2030ը կանխատեսում են համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոններից մեկի փառքը։ «Միջանցքի հաջող ակտիվացումը կօգնի 16-21 օրվա ընթացքում Հնդկաստանը կապել Ռուսաստանի հետ մրցունակ բեռնափոխադրումների դրույքաչափերով…Ներկայումս Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա հասնելու համար մենք ստիպված ենք կամ օգտվել Ռոտերդամի նավահանգստից, կամ Չինստանով անցնող ցամաքային ճանապարհից։ Դա թանկ է եւ ժամանակատար»,- դժգոհում են հնդիկ փորձագետները՝ հավելելով. «Հյուսիս-Հարավի երթուղու ներուժը հսկայական է, եթե Հնդկաստանը կարողանա դեպի իրեն գրավել Հարավարեւելյան Ասիայի հարեւաններին: Սուեզի ջրանցքով երթուղին տեւում է 45-60 օր, իսկ Հյուսիս-Հարավով՝ 25-30 օր»։

Այսպիսով, հենց Կասպից ծովով եւ / կամ նրա ափերով անցնող ուղիներն են մեծ հավանականությամբ դառնալու Նյու Դելիի «դարպասը» դեպի Եվրասիայի խորքային շրջաններ՝ շրջանցելով թշնամական Պակիստանով տարանցումը։ Հատկանշական է՝ դեռեւս 2024 թ-ի մայիսին Հնդկաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել Չաբահարի Շահիդ Բեհեշտի տարանցիկ հանգույցի՝ նավահանգստի երկարաժամկետ շահագործման մասին։ Բացի այդ, խոսվել է նավահանգստի ենթակառուցվածքի վերականգնման համար ավելի քան 379 մլն դոլարի ներդրումների մասին։

 Որոշ դիտորդներ պնդում են՝ Մերձավոր Արևելքի էսկալացիայի ֆոնին Իրանը սպառնացել է Հնդկաստանին սառեցնել փոխգործակցությունը եւ Չաբահար նավահանգստի օգտագործման արտոնյալ ռեժիմի կիրառումը` կապված Նեթանյահուի ռեժիմին Նյու Դելիի աջակցության հետ.. Եվ այնուամենայնիվ, հարգանքի տուրք մատուցելով պրագմատիզմին, շատերը կարծում են՝ Եվրասիական տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների համակարգի ձեւակերպումը միայն կամրպնդի ներտարածաշրջանային կապվածությւնը՝ չխոսելով տրանսպորտային ծախսերի էական կրճատման մասին։ Ավելին, Եվրասիական զարգացման բանկի տվյալների համաձայն՝ այստեղ գրեթե ամենապահանջված բեռը պարենն է։ Իհարկե, ռուս-իրանական համագործակցությունը կապված է նաև այնպիսի ռազմավարական կարեւոր թեմայի հետ, ինչպիսին պարենային անվտանգությունն է։ Ի դեպ, այժմ Հյուսիս-Հարավով բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է հիմնականում ավտոտրանսպորտի շնորհիվ։ Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի օգտագործման միջոցով միջանցքի բեռնափոխադրումների սպասարկման ենթակառուցվածքի կազմակերպման գործընթացը թափ է հավաքոի: Ոչ պակաս նշանակալի է, որ մեկնարկել է նաեւ անհրաժեշտ իրավական բազայի, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավի անդամ երկրների տրանսպորտային սակագների սինխոնիզման գործընթացը, թեեւ միջանցքի նախատեսվող երեք ճյուղերից գրեթե անխափան աշխատում է միայն արեւելյանը։ Համենայնդեպս, առայժմ հենց դրանով են կողմերը տեղափոխել մինչեւ 200 հազար տոննա բեռ անցյալ տարի, իսկ արդեն 2024 թ-ի առաջին եռամսյակում տեղին է արձաագրել փոխադրումների ծավալների 2 անգամ աճ։ Արեւելյան ճյուղի տնտեսական կենսունակությունը հաստատվում է 2024 ն այս ուղղությամբ ապրանքների առաքման արժեքի 44% - ով անկմամբ։

Մինչդեռ անդրկասպյան համագործակցության ուղղության ակտիվացման համար Մոսկվան եւ Թեհրանն այժմ զբաղված են Կասպից ծովի ափերին նավահանգիստների արդիականացման խնդրի լուծմամբ։ Գործընթացն ամբողջությամբ ակտիվացնելու համար գործընկերներն ընդլայնում են կոնտեյներային նավամատույցների տարածքը։ Իհարկե, գործընթացի լիարժեք ակտիվացման համար անկարելի է առանց գետ-ծով նավերի ժամանակակից նավատորմի օգտագործման, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ամենալայն անվանացանկի փոխադրվող ապրանքների ծավալը։ Այդ իսկ պատճառով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստերում նշվել է խոշոր տոննաժ նավատորմի ստեղծման ոլորտում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը (որպես տարբերակ՝ իրանական նավաշինարաններում)։ Ինչպես Արաքսի ափերից դեպի Պարսից ծոց երկաթուղու հիպոթետիկ շինարարության ժամանակ, ռուսական կողմն այստեղ էլ չի բացառում ներդրումները իրանական նավահանգստային ենթակառուցվածքներում։ Այս պահին մշակվում է Կասպից ծովի երկայնքով լաստանավային հաղորդակցության կազմակերպման խնդիրը, եւ դրա իրականացման բարդությունն ուղղակիորեն կապված է, արդեն նշվեց վերեւում, ՌԴ եւ Իրանի երկաթուղային ցանցերի ուղու լայնության տարբերությունների հետ:Ի դեպ, նշված հավակնոտ նպատակներն ու խնդիրները լուծելու համար նախատեսվում է խորացնել Վոլգա գետի հունը՝ Ռուսաստանի ջրային ուղիների լիարժեք օգտագործման համար, եւ այստեղ նկատվող դրական դինամիկան ավելի հուսադրող է։ Անցյալ տարի՝ 2023 թ-ին, ծովային տրանսպորտով առաքվել է 5,54 միլիոն տոննա բեռ – 55% - ով ավելի, քան մեկ տարի առաջ։

Միեւնույն ժամանակ, Մոսկվան եւ Թեհրանը դեռ պետք է ավելացնեն Հյուսիս – Հարավ – ի բոլոր երեք ճյուղերի թողունակությունը, ինչը բեռնաշրջանառության ծավալների աճի համատեքստում ամենեւին էլ չնչին խնդիր չէ։ Այսպես, ամբողջությամբ չեն վերացվել տեխնիկական խնդիրները, որոնց լուծումը համատեղ ջանքեր կպահանջի։ Խոսքը, առաջին հերթին, տրանսպորտային ենթակառուցվածքի անբավարար զարգացման մասին է։ Հատկապես դա վերաբերում է Իրանի տարածքում երթուղու տարանցիկ հատվածին։ Ավելին, անկեղծ ասած, բոլոր սահմանային անցումները դեռ լիովին պատրաստ չեն միջազգային փոխադրումների հետ աշխատանքին։ Ոչ պակաս արդիական է կազմակերպել միջանցիկ սակագներ եւ ապահովել թվայնացումը փոխադրման եւ սպասարկման բոլոր փուլերում: Իհարկե, գրագետ եւ պատասխանատու մոտեցման դպքում այս բոլոր խնդիրները միանգամայն լուծելի են։ Դրական սցենարը նշանակում է, որ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 12-20 մլն տոննայի։ 2030 թ-ին այդ ցուցանիշը կարող է աճել մինչեւ 40-50 մլն տոննա։

Ցանկացած դեպքում Ռուսաստանի եւ Իրանի առեւտրատնտեսական հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային միավորումներին (ՇՀԿ, ԲՐԻԿՍ) եւ լոգիստիկ նախագծերին մեր երկրների մասնակցության վերլուծությունն ակնհայտորեն ցույց են տալիս կողմերի մտադրությունները փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար: Ոչ պակաս կարեւոր է, որ մեր պետությունների իշխանություններն ունեն հստակ, իսկ ամենակարեւորը՝ միասնական ընկալում քաղաքական փոխգործակցության սերտ փոխկապակցվածության մասին (այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության ոլորտում)՝ ամուր փոխշահավետ տնտեսական շփումների հետ։ Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ձեւաչափով տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար յասօրվա դրությամբ առկա հնարավորություններն անխուսափելիորեն նոր հարթություն կստանան։

Հ. Գ. Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ գործընկերության մասին պատրաստվող պայմանագիրը կընդգրկի պաշտպանության եւ անվտանգության ոլորտը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

 

Յուրի Կուզնեցով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի