Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լուրջ հարված է հասցրել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին. հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի՝ Օսմանյան կայսրությունում 1914-23 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները, որոնք մեծ արձագանք են առաջացրել Թուրքիայում։
Ըստ նրա՝ «այսպես կոչված, ցեղասպանության մասին հայտարարությունն ապացուցել է, որ ԱՄՆ-ի բարեկամությունը սուտ է, իսկ ռազմավարական գործընկերությունը՝ հեքիաթ»:
Բահչելին նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները պատմական ճամփաբաժանին են։
«Անկարան պետք է նախ տեղակայի Ս-400 համալիրները և ԱՄՆ-ից պահանջի վերադարձնել Ֆ-35 հինգերորդ սերնդի ինքնաթիռների ծրագրի շրջանակներում փոխանցված միջոցները»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը Բայդենին որակել է «խաղալիք (հայկական) լոբբիի ձեռքին»:
«ԱՄՆ նախագահը հայկական սփյուռքի ազդեցության տակ է: 2021 թ. ապրիլի 24-ի օրը դարձավ սև կետ պատմության մեջ, ականապատեց երկրների միջև երկխոսության կամուրջները»,- հավելել է Բահչելին: