|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ռուսաստանը մտադիր է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
Շոյգուն հիշեցրել է, որ երկկողմանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է ավելի քան 50 պայմանագրերով ու համաձայնագրերով: «Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը մեզ բավարարում են: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Կարող եմ առանձին նշել կրթության ոլորտը»,- ասել է նա:
Շոյգուն հիշեցրել է, որ ՌԴ-ի ռազմական բուհերում շատ հայ զինվորականներ են սովորում. այս տարի ստացվել է ավելի քան 200 հայտ:
Սեյրան Օհանյանն, իր հերթին, նշել է, որ ուրախ է հանդիպելու և պաշպանողական համագործակցությանն առնչվող որոշ հարցեր համաձայնեցնելու հնարավորությանը: