Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների վերջերս կայացած հանդիպման շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Ալիեւը հուլիսի 3-ին երկկողմ բանակցություններ են անցկացրել, որոնց արդյունքներից մեկը ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրն է: Անշուշտ, փաստաթուղթն անակնկալ չէր եւ բավական երկար եւ պատրաստվել էր բավականին երկար եւ ոչ միշտ հրապարակայնորեն։
Բաքուն եւ Պեկինը «համաձայնել են ընդլայնել համագործակցույունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, ամրապնդել փոխգործակցությունը միջազգային գործերում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը, ինչպես նաեւ համատեղ առաջ տանել տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության, կայունության եւ զարգացման գործը», նշվում է փաստաթղթում: Ադրբեջանն ու Չինաստանը միմյանց դիտարկում են որպես առաջնային եւ հուսալի գործընկերներ եւ «ինքնուրույն են որոշում երկկողմ հարաբերությունների քաղաքականթեւյունը` անկախ արտաքին գործոններից»: Ապշերոնում վճռականորեն պաշտպանում են «մեկ Չինաստանի» սկզբունքը, իսկ վերջինս, իր հերթին, «ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղ օրակարգը եւ անարդյունաետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են )Հարավային Կովկասի տարածաշրջանում) առճակատման պահպանմանը»: Իհարկե, դժվար է այստեղ չտեսնել Արեւմուտքի ջանքերի ուղղակի ակնարկը, որը նկատելիորեն ակտիվացել է Հայաստանում եւ փորձում է թափ տալ Վրաստանը, որտեղ եւ Չինաստանը, եւ Ադրբեջանը Թուրքիայի հետ լուրջ շահեր ուեն։ Այստեղ պետք է միանգամից նշել՝ հայ պաշտոնյաները, չբացառելով պաշտպանութան նախարարին, պարբերաբար ուշադրություն են դարձնում չինական զենքի առանձին նմուշներին, այնպես որ Բաքվում ակնհայտորեն ձգտում են ձեռք բերել արդյունավետ քաղաքական-դիվանագիտական մեխանիզմ, որը կոչված է կասեցնելու իր համար անցանկալի միտումները, այդ թվում` պարբերական ԱԳՆ խորհրդակցությունների եւ արդիական հրցերի շուրջ կարծիքների փոխանակման միջոցով:
Կողմերմ «ունեն ուժեղ տնտեսական փոխլրացում եւ հսկայական ներուժ արդյունաբերականացման եւ ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման համար», նշվում փաստաթղթում: «Կողմերը կաջակցեն միմյանց ջանքերին` լուծելու իրենց տարածքով անցնող միջազգային տրանսպորտյին միջանցքների անվտանգության ապահովման եւ անխափան աշխատանքի հարցերը, եւ բարենպաստ պայմաններ կստեղծեն տարանցիկ փոխադրումների համար` ազգային օրենսդրության եւ երկկողմ համաձայնգրերի շրջանակներում»: Պեկինը հայտարարել է «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի» (Միջին միջանցք) կառուցմանն ու օգտագործմանը ակտիվորեն մասնակցելու պատրատակամության մասին, որին մեծ ուշադրություն է դարձվում, այդ թվում` Սիան «չոր նավահանգստի» օգտագործմամբ փոխադրումների խթանման առումով: Երկնային կայսրությունը ողջունում է Բաքվի ցանկությունը՝ ամրապնդել համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում եւ հայտարարում է իր կարգավիճակի բարձրացմանն այս կազմակերպությունում (այժմ նա երկխոսության գործընկեր է, ինչպես Հայաստանը, որի բանագնացներին Աստանայում չեն տեսել). «Ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում անդամակցել BRICS-ին, եւ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի շրջանակներում համագործակցությանը», որը, ի տարբերություն նույն G7-ի, ինչ-որ փակ ակումբ չէ։ 2023ի արդյունքներով Չինաստանի ապրանքաշրջանառությունը մերձկասպյան երկրի հետ կազմել է 3,1 մլրդ դոլար՝գերազանցելով Վրաստանի եւ Հայաստանի հետ համախառն առեւտուրը, տարեկան կտրվածքով աճելով 43,5 տոկոսով (ընդ որում թե ներմուծումը, թե արտահանումը երկնիշ աճ են գրանցել)։ Չինաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի` մեծությամբ չորրորդ առեւտրային գործընկերը, որը Չինաստանի համար դարպաս է ոչ միայն դեպի Կովկաս, այլեւ Սեւծովյան տարածաշրջան: Չինաստանն առաջին անգամ դարձել է Ադրբեջան ներմուծման մեծությամբ երկրորդ աղբյուրը` առաջ անցնելով Թուրքիայից` ներմուծման ընդհանուր ծավալի 17,5 տոկոս մասնաբաժնով Azerbaijan hoping to attract more Chinese investors amid closer economic relations - Global Times: Ակտիվորեն աճում է փոխադարձ զբոսաշրջային հոսքը Կովկասի բոլոր երկրների հետ, ընդ որում Բաքուն ուղիղ չվերթներով կապված է ոչ միայն Պեկինի, այլեւ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքի հետ: Electrify Azerbaijan ընկերությունը եւ չինական BYD Company Limited ընկերությունը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել Ադրբեջանում ուղեւորատար ավտոբուսների պարկի արդիականացման վերաբերյալ: Սպասվում է՝ վերջնական պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերին Chinese travel platforms see surging searches on Azerbaijan, after it announces visa-free policy for Chinese travelers (ecns.cn) China’s BYD to Start Electric Bus Production in Azerbaijan - Caspian News։ (ԳՄ - Տեղին հավելեմ՝ Առաջին անգամ Երեւանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք - Alphanews)
Պեկինում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովի խոսքով` երկու երկրները դիվերսիֆիկացնում են տնտեսական համագործակցույթունը տարբեր ոլորտներում, այդ թվում` տրանսպորտի եւ լոգիստիկայի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Մասնավորապես, «այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Չինաստանի լավագույն փորձն ու տեխնոլոգիաները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում» մերձկասպյան երկրի համար, որը հայտրարում է այդ ոլորտն ակտիվորեն զարգացնելու մտադրության մասին: Չինական Dongfang ընկրությունը մասնակցում է Ապշերոնի հարավում 230 ՄՎտ հզորությամբ «Ղարադաղ» արեւային էլեկտրակայանի կառուցմանը: Այս նախագիծը կարեւոր քայլ է երկրի էներգաբալանսում «կանաչ» էներգետիկայի մասնաբաժնի ավելացման ճանապարհին։ Բացի այդ, China Gezhouba Group Overseas Investment-ի հետ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում վերականգնվող էներգետիկյի ոլորտում նախագծերի իրականացման համար: Բաքվում նախատեսում են մինչեւ 2030ն զգալիորեն ավելացնել կանաչ էներգիայի արտադրությունը մինչեւ 7 գՎտ, որից 5 գՎտ – ն արտահանվելու է Կասպից – ԵՄ եւ Ադրբեջան – Թուրքիա-Եվրոպա տրանսպորտային միջանցքներով Azerbaijan and China: cooperation for a sustainable energy future - Opinion - Chinadaily.com.cn: Իր հերթին, 2023ից «Չինաստանը սկսել է ակտիվորեն տնտեսական հարթություն ձեւավորել ՇՀԿ շրջանակներում», ինչի հետ ստիպված է եղել համաձայնել Ռուսաստանը, նշում է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Այս կազմակերպության անդամների միջեւ շատ խորը հակասթյունների դեպքում անհրաժեշտ է «գոնե ինչ-որ հնարավորույթուն ստեղծել, որպեսզի այդ երկրները միմյանց դեմ չօգտագործվեն ավելի մեծ արտաքին դերակատարների կողմից»։ ՇՀԿ-ն լավ է համապատասխանում խորհրդատվական, բանակցային հարթակի դերին, որն ուղղված է ինչպես վիճելի հարցերի ինքնուրույն կարգավորմանը, այնպես էլ Եվրասիայի տարածքում երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մեխանիզմների մշակմանը Большая игра в Туране БРИКС, ШОС, ОДКБ, НАТО и другие - YouTube: Միեւնույն ժամանակ, Մամեդովի խոսքով, Պեկինի հետ կապերի ամրապնդւոմը չի նշանակում Արեւմուտքից Բաքվի որեւէ «շրջադարձ»: Մինչեւ վերջերս ասիական ուղղությանն անհամաչափ քիչ ուշադրություն էր դարձվում (օրինակ` Պակիստանի հետ ապրանքաշրջանառությունը տարեկան չէր գերազանցում 1 մլն դոլարը), եւ այժմ խոսքը գնում է բաց թողածը բռնելու մասին: Արեւմուտքը չարդարացրեց Ադրբեջանի քաղաքական ակնկալիքները. «Նրանք չեն փակել Ղարաբաղի հայերի թեման, շանտաժի են ենթարկում Ադրբեջանին այդ ռեպորտաժներով, եւ ես վստահ եմ` ներկայիս փուլերում Ադրբեջանըս տորագրելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, ինչպես դա ուզում է ԱՄՆ-ն, մեկ – մեկուկես – երկու ամիս հետո դուրս կգան ավելի վատ եզրակացություններով զեկույցներ։ Որովհետեւ նրանք երեք նպատակ ունեն՝ անցյալ տարի Օ'Բրայենի կողմից հայտարարված, եւ նրանք գնում են դեպի այս նպատակներին հասնելու՝ օգնություն Հայաստանին, խաղաղության պայմանագիր եւ Ղարաբաղի հայերի [վերադարձ]...... մենք չկարողացանք հասնել (Արեւմուտքին), սակայն եթե անգամ հասնեինք, դա չէր խանգարի Պեկինի հետ հարաբերույթունների նոր որակի ձեւակերպմանը` հռչակագրերի մակարդակով եւ ոչ միայն « Telegram: Contact @mneniyefm։
Հնարավոր ռազմական էսկալացիան Չինաստանի համար կենսական նշանակություն ունեցող ծովային հաղորդակցության գծերում (մասնավորապես` Մալակկայի նեղուց), անկայունությւնը Մերձավոր Արեւելքում, Արեւմուտքի կողմից հրահրված զինված հակամարտությունը նախկին Ուկրաինայի տարածքում.Այս ամենը ուշադրություն է հրավիրում «Միջին միջանցքի» տարանցիկ ներուժի վրա (Կենտրոնական Ասիա, Կասպից, Կովկաս, Թուրքիա, Սեւծովյան տարածաշրջան) ամենատարբեր կողմերից։ Մասնավորապես, ըստ Մամեդովի, ամերիկացիները շահագրգռված կլինեն, եթե Ադրբեջանը Ղազախով ճանապարհ բացեր դեպի Իջեւան, այնուհետեւ Հայաստանով դեպի Թուրքիա․ «Ռազմա-ստրատեգիական առումով ամերիկացիներն ուզում են, որ Չինաստանից Եվրոպա ճանապարհներն անցնեն այնպիսի երկրների տարածքով, որոնցով նրանք կարող են անհրաժեշտ պահին խնդիրներ ստեղծել»: Անկասկած, չինացի գործընկերների բոլոր գործողությունները վկայում են հետխորհրդային պետությունների տարածքում «երկար» աշխատելու նրանց մտադրությունների մասին, սակայն Արևմուտքում էլ հեռանկարային պլանավորման կարողությունները բնավ չեն կորցրել։ Նույն Մերձավոր Արեւելքի փորձը վկայում է, որի «հետագիծը» ավելի հաճախ է կիրառվում նաեւ Կովկասում, իրական եւ ենթադրյալ միջազգային տրանսպորտային միջանցքները կարող են ոչ միայն տարանցիկ «բլիթներ» բեել, այլեւ հրահրել կատաղի առճակատում, այդ թվում` ռազմական գործունեության ոչ պետական սուբյեկտների մասնակցությամբ։ Այնպես որ, չի բացառվում, որ մոտ ապագան բազմաթիվ անակնկալներ մատուցի։
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի