Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
«ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրված փաստաթուղթը չի հրապարակվել, իսկ Հայաստանի խորհրդարանում պատգամավորները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ պատճառաբանելով տարբեր պատճառներ։ Ուստի, թե կոնկրետ ինչ դրույթներ են ամրագրված դրանում եւ որ ոլորտներում՝ հատկապես ենթադրյալ համագործակցության մակարդակի մասին, դեռեւս հայտնի չէ։ Բայց կարելի է արձանագրել հետեւյալը. ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բարձրանում են մինչեւ ռազմավարական գործընկրության կարգավիճակ, ինչը շուտով կորոշի Հայաստանի քաղաքականության կարեւոր ուղղությունները՝ առաջին հերթին Անդրկովկասում։ Միեւնույն ժամանակ, սըտ հայ փորձագետների, ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգության որեւէ երաշխիք չի տրամադրում: Երեւանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանը գնաց բառացիորեն Թրամփի գլխավորած ԱՄՆ նոր վարչակազմի Սպիտակ տանը հայտնվելու նախօրեին, ինչը կարող է հարցականի տակ դնլ դրա իրականացման հեռանկարները, թեեւ 2018 թ-ի մայիսին դրա իշխանության գալը Հայաստանում տեղի ունեցավ Թրամփի կառավարման օրոք եւ աջակցվեց Վաշինգտոնի կողմից։
Սակայն ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական Stratfor ընկերության կանխատեսման համաձայն՝ «2025 թ-ին Հայաստանը կարող է հայտնվել առանց ԱՄՆ-ի աջակցության, քանի որ «Թրամփի վարչակազմը կնախընտրի Ադրբեջանի հետ կապերը»։ Ելնելով դրանից՝ ենթադրվում է, որ Երեւանի եւ Բաքվի շարժումը դեպի խաղաղության համաձայնագիր նախկինի պես կբարդանա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ տարաձայնություններով եւ նույնիսկ երկու պետությունների սահմանազատմն հարցում՝ տարածաշրջանում տարանցիկ կապերի բացման հարցի համատեքստում։ Տեսնենք։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի վարչապետը չի թաքցնում Հայաստանը եվրատլանտյան կառույցներին ինտեգրելու մտադրությոնը: Այս գործընթացները ձեռք ձեռքի տված են Ռուսաստանից Հայաստանի հեռացմանը, ՀԱՊԿ-ին անդամակցւթյան սառեցմանը։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա բալանսավորման քաղաքականություն է վարում՝ խուսափելով Սպիտակ տան դեմ կտրուկ գործողություններից։ Ավելի վաղ Ալիեւը մեղադրել էր ԱՄՆ-ին երախտամոռության մեջ՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնը 2001 թ-ին հանել էր սահմանափակումները հնրապետության դեմ, քանի որ Աֆղանստանում գործողության ժամանակ նրա աջակցության կարիքն ուներ, իսկ այժմ ցանկանում է դրանք նորից մտցնել»:
Իսկ եթե խոսենք Ռուսաստանի մասին, – շարունակում է Տարասովը, – ապա Ռուսաստանի Պեսկովը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելը Երեւանի սուվերեն որոշումն է։ Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությւոնները եւ կշարունակի զարգացնել դրանք։ Ընդ որում՝ Կրեմլի ներկայացուցիչը հատուկ ընդգծել է՝ «ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում», - ամփոփել է մեկնաբանը:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի