|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը յուրատեսակ ձևով պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ո՞րն էր նախարար նշանակվելուց հետո նրա առաջին քայլը: «Գնեցի մի փունջ վարդեր, եկա տուն: Երբ դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի, որ` սիրելի\'ս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ՝ մի\' անհանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում ազատվել նախորդ նախարարի կադրերից, նա պատասխանեց, որ ներկա պահին չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել: «Ես ձևակերպում եմ խնդիրներ, և եթե աշխատողները կարող են տեղավորվել այդ խնդիրների մեջ, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար, այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետեւ ինձ համար կարևորը մշակույթն է եւ այն խնդիրները, որոնք ձեւակերպվելու են մշակույթի զարգացման մեջ»,- ասաց Ամիրյանը:
Նա շեշտեց, որ հանրության հետ պատրաստվում է չափազանց բաց ու թափանցիկ աշխատել: Լրագրողներին նախարարը հրավիրեց իր բոլոր խորհրդակցություններին: