Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
28-ամյա իրանցի Ալի Ջավային Հայաստան է բերել Նովրուզը, մեր լեզվով ասած` Ամանորը: Բայց Ամանորի խրախճանքը, ինչպես նշեց Ջավային, իրենց համար համատեղվում է նաեւ էժանագին մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելով:
Մաշտոցի պողոտայում գտնվող պարսկական Կապույտ մզկիթի մոտ Ջավային նախ ինձ հարցրեց` խոսո՞ւմ եմ անգլերեն, հետո էլ` պատրա՞ստ եմ, արդյոք, 100 դոլարի դիմաց իր հետ մտնել մզկիթ եւ էքսկուրսավարի դեր կատարել:
«100 դոլար միայն 10-20 րոպե թարգմանելու համա՞ր» հարցիս պատասխանը չուշացավ. «Չէ, նաեւ մեկ-երկու տեղեկություններ ստանալու համար»:
Պարզվեց` խեղճ Ջավային առաջին անգամ էր Հայաստանում եւ չգիտեր, թե որտեղից կարելի է «սեր ծախող կին» գտնել: Մի ճշտում` ոչ թե կին, այլ` կանայք: Ինձ ասաց, որ էլի կվճարի, եթե իրեն միանգամից 2-3 այդպիսի կնոջ «տեղ» ասեմ:
Նրա գլխին ամպագոռգոռ դասախոսություն կարդալը մի կարճ ժամանակով հետաձգեցի` մի շարք հարցեր պարզելու նպատակով:
Ալին Հայաստան է եկել ընկերների հետ: Գոհ է ամեն ինչից, միայն տաքսու վարորդներից է բողոքում, ովքեր, ինչպես հավաստիացրեց, ծառայության դիմաց հնգապատիկ անգամ շատ գումար են պահանջում:
Ալիի ընկերներից մեկը` Շահլա Ջահեդը, դժգոհեց հայ տղաներից. «Տղավարի մի բան հարցնել չի լինում, անմիջապես ծաղրում են կամ էլ հայհոյում»,- սրտնեղեց նա, որ դիմել էր հայ տղաներին դարձյալ «սեր ծախող կին» գտնելու հույսով:
Նշենք, որ Իրանում տղամարդիկ իրավունք ունեն մինչեւ չորս օրինական կին եւ ցանկացած քանակի ժամանակավոր կանայք ունենալ: Ի՞նչն է այս դեպքում իրանցիների չտեսության պատճառը:
Ինչպես նշեց Շահլա Ջահեդը, իրենք «նորություն եւ թարմություն են ուզում»:
Հայ մարմնավաճառների տեղերի եւ մատուցած ծառայությունների գների եւ որակի մասին քաջատեղյակ Ֆերեյդուն Էբրահիմին նշեց, որ հայ կանայք ավելի էժան են նույն ծառայությունը մատուցում, քան իրանցի կանայք:
«Հայաստանում հիմնականում գիշերային ակումբներ կամ դիսկոտեկներ ենք գնում: Ձեզ մոտ ազատությունը չափ ու սահման չունի. ճանապարհից վերցրու մի արեւի շող /մարմնավաճառ/ ու ցանկացած մութ «օբյեկտում» բավարարի ցանկություններդ»,- ասաց Էբրահիմին` բողոքելով նաեւ, որ հայկական մոթելներում օրավարձը թանկ է:
Տարօրինակ էին նաեւ իրանցիների պնդումները, որ հայ մարմնավաճառներն ասում են, թե նրանց հետ ավելի ազատ են իրենց զգում:
Նշենք, որ այս օրերին իրանցիների մեծ հոսքի պատճառով կրկնակի աճել են սեր վաճառողների գները:
Հ. Գ. Ի դեպ, Ալի Ջավային ու նրա ընկերներին ուղարկեցի գրողի ծոցը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ