|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` դադարեցվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:
Նախարարի մեկ այլ հրամանով` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ազգը» գրել էր, որ հեղինակավոր մի շարք արվեստագետներ համապատասխան դրամական վարձատրության դիմաց բարեխոսել էին բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտ, որպեսզի կոնսերվատորիայի ռեկտոր նշանակվի Շահեն Շահինյանը, որն, ի դեպ, Երեւանի Գումի շուկայի մսի պասաժներից մեկի սեփականատերն է: