Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ։ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը։
Նա նշեց. «Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություննեին։ Միասին հայ ազգով՝ անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, պետք է բոլորս կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։
Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և վերջապես անպատվում, անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների, ընդհանրապես հայ ազգի նկատմամբ։
Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել և բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։
Եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ ու դրանից հետո մենք եղել ենք վստահ, համարձակ, թուրքն, ադրբեջանցին էին մեզանից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն, դրանով անվախ էինք, իսկ հիմա ի՞նչ։
Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու ասոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի և չկա Արցախ առանց Հայաստանի։ Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը։ Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը, և վերջապես սա պետք է լինի հայի տեսակը, հատկապես ղարաբաղցու։
Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ոչ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի, երեկ Արաբաթ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է։
Վայ Ղարաբաղ, տեսեք, ով է քո ճակատագիրը որոշում։
Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն ու հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։
Հայեր, արթանցեք։ Աղետի եզրին ենք, ոչնչացման սպառնալիքի տակ ենք, Փաշինյանը և նրա «էռատո» տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար, իրենց բանջարանաբոստանային կուլտուրաներն ու Էյնշտեյնի վերաբերյալ գիրք է հրապարակում այն ժամանակ, երբ Արցախի հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առաջ են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար։
Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք, ով եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստնաչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լավ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդու համար։ Արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու, ձեր կրկեսային բեմադրությունները Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ ձեր ամուսնու գրկում։
Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ դու արել ես և անում ես, չի կարող ներվել։ Դուք պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես, հեռացիր ինչքան կարող ես շուտ»։