|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստովանում է, որ առանց նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի ՀՀԿ-ի համար դժվարություններ են առաջացել քվեարկությունների ու քվորում ապահովելու հարցում:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ հիմա առավել եւս ստիպված են բոլոր ՀՀԿ-ականներին համոզել ու բերել ԱԺ, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց եւ նշեց, որ համոզելու խնդիր չկա, որովհետև իրենք գիտեն, որ հինգ րոպե ուշանում են, մի մեծ պատմություն կարող է առաջանալ:
«Դուք տեսնում եք, չէ՞, ընդդիմության ժպիտները, որ իրենք կարողանում են ԱԺ-ի բնականոն աշխատանքները խափանել: Նրանք հո չե՞ն եկել օրենք մշակելու, եկել են վիճակը վատացնելու, որ հանկարծ կարող է հրաշք լինի, ու իրենք գան իշխանության: Այդ ձևով ժողովրդի ապագայի հետ չեն խաղում»,- ասաց նա:
Հարցին, թե ընդունո՞ւմ է ընդդիմության փաստարկները, որ կառավարությունը կարևոր օրենքները ԱԺ բերում է առանց քննարկումներ անցկացնելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բա ինչո՞ւ են հիմա քննարկմանը նստած մասնակցում, եթե առավոտյան չէին գրանցվել: Երբ որ պոպուլիստական մի բան են տեսնում, ամբիոնը գրկում են ու սկսում են ` բա մենք, և այլն, և այլն, որովհետև լավ օրենքներ են բերվել, շրջանառության հարկը երեք ու կես տոկոսից դարձնում ենք մեկ տոկոս: Իսկ ՏՏ մասին օրենքը, իրենք չմասնակցեցին, իսկ մենք դիտավորյալ դրեցինք քվեարկության: Դե ուրեմն թող մարդիկ տեսնեն իրենց իրական դեմքը, որ եկել են պռավալ տալու ԱԺ աշխատանքները»: