կարևոր
370 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-15 16:47
Հասարակություն

Թուրքիայում դերսիմահայերի և համշենահայերի մշակութային ընդհանրությունների մասին քննարկում է կազմակերպվել

Թուրքիայում դերսիմահայերի և համշենահայերի մշակութային ընդհանրությունների մասին քննարկում է կազմակերպվել

Այս տարվա հունվարի 13-ին, Հին նոր տարվա օրը «Գույներ և պատուհաններ» նախագծի շրջանակներում Թուրքիայում ուշագրավ քննարկում է կազմակերպվել՝ դերսիմահայերի և համշենահայերի շրջանում նշվող Կաղանդի տոնակատարությունների և այլ մշակութային ընդհանրությունների շուրջ։

Այդ մասին www.akunq.net- ը տեղեկացել է քննարկման բանախոսներից համշենահայ մտավորական Հուրիյե Շահինից։

Աղբյուրի համաձայն՝ քննարկման գլխավոր բանախոսներն են եղել Քեմալ Քահրամանը, Հուրիյե Շահինը և Օրհան Շահին Թյուրքը։

Հուրիյե Շահինը մասնավորապես անդրադարձել է համշենցիների շրջանում նշվող Կալանդար-Կաղան տոնին և անցյալում Համշենում տարածված հավատալիքների թեմային։

Հուրիյե Շահինը քննարկման մասնակիցներին տեղեկություններ է հաղորդել Ջադու, Ղիբիլիգ, Գոնջոլոզ անվամբ հավատալիքների մասին, ինչպես նաև շեշտել, որ հնում Համշենում ամուսնության տարիքին հասած երիտասարդներն իրենց ապագա կողակիցներին երազում տեսնելու համար աղի բլիթ են կերել կամ բարձի տակ բանալի դրել։

Թարգմանեց Մելինե Անումյանը