կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 10:50
Տարածաշրջան

Թուրքիայում համշենահայերի ձուլման քաղաքականության մասին գիրք է հրատարակվել

Թուրքիայում համշենահայերի ձուլման քաղաքականության մասին գիրք է հրատարակվել

Թուրքիայում լույս է տեսել Արդվինում ծնված, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող և ակտիվիստ Հուրիե Շահինի` «Ինչպես է ձուլման քաղաքականությունը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմություն և համշենահայեր» աշխատությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Այս գրքով հեղինակը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է ազգերի ձուլման քաղաքականությունն ազդում լեզուների վրա: Շահինը նշել է, որ գրքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տեղի ունեցող ասիմիլիացիոն գործընթացներին` առհասարակ, և Համշենի հայերի ձուլման քաղաքականությանը՝ մասնավորապես: Հայկական արմատներ ունենալով՝ Շահինն օգտվել է նաև հայկական պատմագիտական աղբյուրներից:

Հեղինակի կարծիքով` ասիմիլիացիան սկիզբ է առնում մայրենի լեզվի ոչնչացմամբ: Այս երևույթի ուսումնասիրմանը գրքում մեծ տեղ է տրվել:

«Ժողովուրդները գոյություն ունեն իրենց մայրենի լեզվի շնորհիվ: Մայրենին ազգի ձևավորմանը զուգահեռ զարգացող ինքնաարտահայտման միջոց է: Եթե մայրենի լեզուն ոչնչացվի, ազգն էլ կոչնչացվի: Եթե դուք լեզու չունեք, ուրեմն արդեն ձուլվել եք, փոխակերպվել: Իսկ պետության նպատակը այս դեպքում հենց փոխակերպելն է», - ընդգծում է Հուրիե Շահինը: