|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի համշենահայ մտավորականները, մասնավորապես «Գոր» ամսագրի խմբագրակազմը և «Հատիկ» միության ղեկավարները շարունակում են ուշագրավ միջոցառումներ կազմակերպել։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն, սույն թվականի օգոստոսի ամսին նրանք որոշել են միջոցառումների շարք իրականացնել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Խոփա և Քեմալփաշա գավառներում։
«Մեք մեզի» («Մենք մերոնցով») խորագիրը կրող մշակութային միջոցառումների այդ շարքի շրջանակներում Քեմալփաշա գավառի մերձակայքում գտնվող Մաքրիյալ եկեղեցու մոտակայքում և Խոփա քաղաքում համերգներով հանդես կգան համշենական «Վովա» համույթը, համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարը, սևծովյան մեղեդիներ կատարող «Էնթու» երաժշտական խումբը և համշենական երգեր ներկայացնող «Մելուսես» ռոք խումբը։

Հանրամատչելի գիտամշակութային միջոցառումների այդ շարքն ընդգրկում է նաև Համշենի և համշենահայության թեմաներով սեմինարներ ու դասախոսություններ։ Բանախոսների շարքում են համշենահայ հայտնի բեմադրիչ Օզջան Ալպերը, «Հատիկ» միության ղեկավարներից Հիքմեթ Աքչիչեքը և համշենահայության թեմաներով գրքերի հեղինակ Մահիր Օզքանը։
Ուշագրավ և կարևոր է, որ այդ միջոցառումները կազմակերպվում են ոչ միայն Ստամբուլում, որտեղ գործում է «Հատիկ» միությունը, այլ նաև՝ համշենահայերի բնակավայրերում․․․
Մելինե Անումյան / Akunq.net