|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մշակութային թերթերից մեկը, թղթի վրա տպագրվելու փոխարեն, տպագրվելու է քաղաքի նշանավոր «Սեմիրամիս» հյուրանոցի պատերին. տեղեկացնում է «Արևելք»-ը:
Ըստ «Ալ Մայատին» կայանի, Դամասկոսի նշված հյուրանոցը վերականգնող խումբը, կառավարությունից արտոնություն ստանալուց հետո է սկսել իրագործել իր այս ինքնատիպ գաղափարը: Նշվում է, որ տպագրությունն այնպես է իրականացվելու, որ մարդաշատ փողոցով անցնող մարդիկ կարդան թերթի բոլոր էջերը:
Գաղափարի հեղինակներն իրենց թերթը երեք ամիսը մեկ տպելու են հյուրանոցի պատերին, դառնալով առաջինները, որ նման նախաձեռնություն են իրականացնում: Գաղափարը փլատակներից դուրս եկող կառույցների վրա ուշադրություն հրավիրելն է, ինչպես նաեւ՝ տպագրության այլընտրանքային ձեւեր առաջարկելը: