Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«5-ը մահացել են «Փելիսեյդս» անվանումը ստացած հրդեհի գոտում, 6-ը՝ «Իտոնից» տուժած տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 7-ին բռնկված հրդեհները մոլեգնում են ավելի քան 15,2 հազար հա տարածքում։
Երկու ամենամեծ հրդեհները՝ «Իտոնը» և «Փելիսեյդսը», տեղայնացված են համապատասխանաբար միայն 3% և 8%-ով:
Հիշեցնենք՝ հունվարի 7-ից ԱՄՆ-ում մոլեգնում են ավերիչ հրդեհներ։ Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ: