|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ անձնակազմը հայտնում է առաջընթացի մասին, սակայն հրդեհի վտանգը շատ բարձր է, քանի որ այս շաբաթ վտանգավոր քամիները կվերսկսեն։
Ուժեղ քամիների ու անտառահին հրեդեհների հետևանքոց զոհերի թիվը շարունակում է ավելանալ, այս պահին հաստատված է մահվան 24 դեպք, մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը չի բացառում, որ առաջաիկայում զոհերի թիվը կավելանա։
Լոս Անջելեսի շրջանի ավելի քան 100.000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, իսկ մոտ 87.000-ը տարհանման նախազգուշացումների ներքո են։
• Eaton-ի և Palisades-ի հրդեհները, հավանաբար, երկրորդ և չորրորդ ամենակործանարարն են Կալիֆորնիայի պատմության մեջ: Palisades, Eaton և Hurst հրդեհների հետևանքով այրված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 60 քառակուսի մղոն, ինչը ավելի մեծ տարածք է, քան Փարիզը: