|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց թվում նաև մեծ թվով երեխաներ կան: Ըստ «Արմենպրես»-ի` այս մասին հայտնում է Athens-Macedonian լրատվական գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ վիրավոր է 164 մեծահասակ և 23 երեխա:
Ատտիկայում հայտարարված է արտակարգ դրություն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու խոշորամասշտաբ հրդեհների պատճառը: