|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 129-ի: Տեղեկությունը հայտնում է CBS հեռուստաալիքը` հղում անելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տեխասում ջրհեղեղների հետևանքով 119 մարդ է մահացել։
«Տեխասում անսպասելի ջրհեղեղները 129 մարդու կյանք են խլել։ Ավելի քան 170 անհետ կորածների որոնումները շարունակվում են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հուլիսի 4-ին հայտնեց, Տեխաս նահանգի մի շարք քաղաքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրհեղեղի պատճառով։ CNN հեռուստաալիքի տվյալներով` շրջանում ջրհեղեղի վտանգը սպառնում է ավելի քան կես միլիոն մարդու։