|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ այսօր կեսօրին Սիրիայի հյուսիս-արևելքում ռուսական պարեկային երթուղու վրա ական է պայթել՝ վիրավորելով մի քանի ռուս զինվորների:
«Ալ Մայադինը», վկայակոչելով իր թղթակցին, հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ալ Հասաքա նահանգի Ռաս ալ Այնից արևելք: ԶԼՄ-ն հավելել է, որ պայթյունի արդյունքում վիրավորվել են մի քանի ռուս զինծառայողներ:
Ռուսական աղբյուրները դեռ չեն հաստատել լուրը:
Ռուսաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին համատեղ պարեկություն իրականացնել M-4 մայրուղում, որն անցնում է Սիրիայի հյուսիս-արևելքից դեպի Սիրիայի հյուսիս-արևմուտք: