Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի՝ ԱՄՆ-ում ձերբակալության գործով ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել 2013 թվականին Սպիտակ տանը տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպման մասին:
Ըստ Siyasihaber3-ի՝ վարչապետության ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետ: Թուրքական կողմից ներկա են եղել նաև Թուրքիայի ազգային հետախուզական վարչության ղեկավար Հաքան Ֆիդանն ու այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հայտնի է դարձել, որ հանդիպման ընթացքում Օբաման բացահայտորեն զգուշացրել է Հաքան Ֆիդանին՝ ասելով. «Մենք լավ գիտենք, թե դուք ինչ եք անում: Էլ չկրկնվի: Այսուհետ հատկապես Ձեզ վրա ենք մեր աչքը պահելու»:
Լուսանկարը՝ Օբամա-Էրդողան հանդպումից: Հաքան Ֆիդանը՝ Էրդողանի ձախ կողմում:
Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ հենց այդ հանդիպամն ժամանալ էլ քննարկվել է Թուրքիայում ոչ օրինական գործողությունները, սակայն, զգուշացումներին չհետևելու համար Զարրաբի գործով ֆայլը կրկին բացվել է:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Զարրաբի գործով բուն դատավարությունները կսկսվեն սեպտեմբերից:
Նշենք, որ Թուրքիայում դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը մարտի 19-ին ձերբակալվել է ԱՄՆ-ում: ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ Զարրաբը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ: Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողություն ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել: