կարևոր
901 դիտում, 2 օր առաջ - 2024-12-30 23:58
Հասարակություն

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Խերսոնի շրջանի հիվանդանոցի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Խերսոնի շրջանի հիվանդանոցի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Խերսոնի շրջանի հիվանդանոցի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել այլ երկրներին արձագանքել սանձարձակ բարբարոսություններին։

«Խստորեն դատապարտում ենք հերթական ցինիկ և արյունալի այս հանցագործությունը, որով Կիևի ռեժիմը կրկին ցույց տվեց իր անմարդկային նացիստական էությունը։ Կիեւի ռեժիմի այս եւ այլ հանցագործությունների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները օրենքի համաձայն կկրեն անխուսափելի պատիժ։ 

Կոչ ենք անում օտարերկրյա պետությունների բոլոր պատասխանատու կառավարություններին եւ պրոֆիլային միջազգային կառույցներին հանդես գալ այդ դաժան ահաբեկչության վճռականորեն դատապարտմամբ եւ հրապարակայնորեն հեռու մնալ Կիեւի ռեժիմից եւ նրա արեւմտյան կուրատորներից, որոնք նման հանցագործություններ են կատարում», - Զախարովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։