|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը զարգանում է ըստ պլանի, ուստի երկրի ղեկավարությունը չի նախատեսում ռազմական դրություն մտցնել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Առաջարկում ենք կենտրոնանալ մեր նախագահի հայտարարությունների վրա, որը հաստատել է, որ հատուկ գործողությունը զարգանում է ըստ պլանի։ Եթե խոսենք Ռուսաստանում ռազմական դրության մասին, ապա դա պլանների մեջ չէ»,- ասել է նա։
Պեսկովը նաև հայտնել է, որ Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու որոշումը պետք է կայացնեն այս շրջանի բնակիչները։
«Սա մի հարց է, որը պետք է հստակ և մանրակրկիտ ստուգվի և գնահատվի իրավաբանների ու իրավագետների կողմից։ Որովհետև, իհարկե, նման ճակատագրական որոշումները պետք է ունենան բացարձակապես հստակ իրավական ենթատեքստ, հիմնավորում, լինեն միանգամայն լեգիտիմ, ինչպես եղավ Ղրիմի դեպքում»,- ասաց նա։
Հանրաքվե անցկացնելու մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Ես ասացի այն, ինչ ուզում էի ասել։ Ես հանրաքվեի հետ կապված ոչինչ չեմ ասել»։