Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Խերսոնի մարզի սենատոր Իգոր Կաստյուկևիչը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ալեշկիի շուկայի վրա անվանել է ահաբեկչական հարձակում՝ հավելելով, որ թշնամին առանձնահատուկ ցինիզմով է մոտենում տարածաշրջանում խաղաղ բնակիչների սպանությանը:
Ավելի վաղ Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հինգշաբթի օրը հարձակվել են Ալեշկիի շուկայի վրա, նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը:
«Խերսոնի մարզի Ալեշկիի վրա հարձակումը ահաբեկչական հարձակում է։ Հակառակորդը միտումնավոր ընտրել է տոնական և մարդաշատ վայր հրետակոծության համար։ Սրանք ահաբեկիչներ են, որոնք առանձնահատուկ ցինիզմով են մոտենում Խերսոնի մարզի խաղաղ բնակչության սպանություններին», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Կաստյուկևիչը։
Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շուկայի վրա հարձակման բոլոր մեղավորները կհատնաբերվեն և կպատժվեն օրենքով։