Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին, որը Երևան է ժամանել Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:ն Այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:
Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է:
«Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է, և խաղաղ բնակիչների, այդ թվում՝ նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին:
Մինչ Երևան ժամանելը նա այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա:
Հիվանդանոցը, որի մասին խոսում է Արաղչին, Ստեփանակերտի ծննդատունն է, որին հարվածել էր Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին՝ ավիացիայի միջոցով: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԼՂ-ում և Հայաստանում մոտ 4 տասնյակ քաղաքացիական անձ է զոհվել: