|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Խերսոնի մարզում գտնվող տներին և չգործող դպրոցի շենքին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Վելիկիե Կոպանիում, Մալայա Լեպետիխայում և Տավրիյսկում անօդաչուների հարվածներից բնակելի տներ են վնասվել։ Տուժածներ չկան։ Վելիկայա Լեպետիխա քաղաքային շրջանի Եկատերինովկա բնակավայրում չգործող դպրոցի շենք է վնասվել», - գրել է Սալդոն Max-ում։
Բացի այդ, նրա խոսքով, Կախովկայում անօդաչուի հարվածից գազաբաշխիչ կայան է վնասվել, իսկ Պոդլեսնոյե գյուղի շրջանում, ինչպես նաև Կնյազե-Գրիգորևկայում և Նովայա Կախովկայում թեթև մարդատար մեքենաներ են վնասվել։