կարևոր
604 դիտում, 18 ժամ առաջ - 2024-12-27 21:12
Քաղաքական

Եթե սահմանների վերաբերյալ հստակ տեղեկություն ունենանք, կարող եք ավելի հեշտ օգնել Հայաստանին․ Էհսան Մովահեդիան

«Եթե սահմանների վերաբերյալ հստակ տեղեկություն ունենանք, կարող եք ավելի հեշտ օգնել Հայաստանին»,-Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների,  խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։

Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։