կարևոր
1024 դիտում, 2 ամիս առաջ - 2024-12-27 16:17
Քաղաքական

Սուտ են լուրերը, թե՝ Սիրիայի հարցում Իրանն առևտրի է գնացել․ Էհսան Մովահեդիան

«Սուտ են լուրերը, թե՝ Սիրիայի հարցում Իրանը առևտրի է գնացել»,- Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների,  խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։ Անդրադառնալով լուրերին, ըստ որոնց՝ Իրանը Սիրիայում չկռվեց և չօգնեց Սիրիայի ժողովրդին ու Ասադի կառավարությանը, իրանցի միջազգայնագետն ասաց․ «Մենք չէինք կարող սիրիացիների համար ավելի սիրիացի լինել․ եթե իրենք չէին կռվոմ, մենք ի՞նչ կարող էինք անել։ Վերջին պահին, երբ Իրանն իր օգնությունն է առաջարկել, Ասադն ասել է՝ մեր բանակը չի կռվում օգուտ չունի», -ասաց իրանցի միջազգայնագետը։

Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։