կարևոր
550 դիտում, 17 ժամ առաջ - 2024-12-27 16:55
Քաղաքական

Առաջարկել ենք հայ-իրանական համատեղ զորավարժություն, բայց 4 տարի է ՀՀ-ից պատասխան չկա․ Էհսան Մովահեդիան

«Առաջարկել ենք հայ-իրանական համատեղ զորավարժություն, բայց 4 տարի է Հայաստանի իշխանության կողմից պատասխան չկա»,- Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների,  խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։ Անդրադառնալով Սյունիքի հարցին, իրանցի միջազգայնագետն ասաց․ «Սյունիքը մեր համար կարևոր է, բայց այն պահելու հարցում պետք է հայ ժողովուրդն ու ՀՀ իշխանությունն էլ կամք ունենան»։
 

Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։