կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 15:10
Հասարակություն

Եթե մեկն ընտրում ենք, մյուսը` մերժում, պետք է հստակ հիմնավորում ունենանք

Եթե մեկն ընտրում ենք, մյուսը` մերժում, պետք է հստակ հիմնավորում ունենանք

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի / ՄԿՈՒԶԱԽ/ 2016 թվականի առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը: 

Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է 2016 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ընտրությանը: Ներկայացված ուսումնական-մեթոդական ձեռնարկների 31 առաջարկություններից խորհուրդը պետք է ընտրեր 8 առաջարկություն, որոնք այս տարվա ընթացքում պետք է հրատարակվեն: ԿԳ նախարարի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից այն հիմնավորմամբ, որ  այն  բավարար չափով պատրաստ չէ քննարկման:

«Եթե մենք չունենք ընտրություն կատարելու առաջնահերթություններ և մեթոդաբանություն, ինչպե՞ս ենք ընտրություն կատարելու. կամ պետք է մասնագիտական հանձնախումբ ձևավորվի, կամ էլ պետք  է համապատասխան առաջնահերթություն, կարգ և մեթոդաբանություն ունենաք: Եթե ո՛չ մեկն ունենք, ո՛չ էլ մյուսը, չենք կարող արդյունավետ  ընտրություն կատարել:  Ցանկացած ընտրություն կատարելիս  հստակ նպատակներով ու սկզբուքներով պետք է առաջնորդվենք, որովհետև եթե մեկն ընտրում ենք, մյուսը մերժում՝ պետք է հստակ հիմնավորում ունենանք»,- նշել է Մկրտչյանը:

Մասնագիտական կրթության եվ ուսուցման զարգացման ազգային խորհուրդը որոշում է  կայացրել հարցի քննարկումը հետաձգել:

Նիստում ներկայացվել է մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացման վերաբերյալ (Համաշխարհային հմտություններ)  ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տ. Գասպարյանի զեկույցը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:

ԿԳՆ