կարևոր
481 դիտում, 13 ժամ առաջ - 2024-12-24 16:04
Աշխարհ

Իսրայելն առաջին անգամ խոստովանում է, որ Իրանում սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին

Իսրայելն առաջին անգամ խոստովանում է, որ Իրանում սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն առաջին անգամ խոստովանել է, որ այս տարվա հուլիսին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության հետևում կանգնած են Իսրայելի իշխանությունները։ Այս մասին Կացը նշել է՝ խոսելով Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ պայքարի մասին, որոնք հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են արձակում Իսրայելի ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ Իսրայելի իշխանությունները «հարված կհասցնեն հութիների ենթակառուցվածքներին և կգլխատեն նրանց ղեկավարությանը»:

«Ինչպես վարվել ենք Հանիայի, Սինվարի և Նասրալայի հետ Թեհրանում, Գազայի հատվածում և Լիբանանում, այնպես էլ կվարվենք Հոդեյդայում և Սանայում», - ասել է նա ՝ նկատի ունենալով լիբանանյան «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի ևս երկու առաջնորդների, որոնք սպանվել են այս տարի: